Թուրքիայում Վրաստանի դեսպանը հայտարարել է՝ Վրաստանը չի մասնակցի Թուրքիայում կայանալիք 3+3 ձևաչափով հանդիպմանը
Թուրքիայում Վրաստանի դեսպան Գիորգի Ջանջղավան հայտարարել է, որ Վրաստանը չի մասնակցի Թուրքիայում նախատեսված այսպես կոչված 3+3 ձևաչափով հերթական հանդիպմանը։ Այսպիսի հայտարարություն է արել վրացի դիվանագետը թուրքական «Դեյլի Սաբահ» խմբագրության հետ զրույցում, գրում է վրացական «Առաջին ալիք»-ը։
Ինչպես գրում է հրատարակությունը, Անկարան բազմիցս կոչ է արել ստեղծել համագործակցության նոր հարթակ, այսպես կոչված 3+3, որը կմիավորեր Թուրքիային, Ռուսաստանին, Իրանին, Ադրբեջանին, Վրաստանին և Հայաստանին։ Այս ձևաչափով առաջին հանդիպումը անցկացվել է անցյալ տարի Մոսկվայում, որին Վրաստանը չի մասնակցել։
Անցյալ շաբաթ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հույս էր հայտնել, որ Վրաստանը կմասնակցի պլատֆորմի երկրորդ հանդիպմանը, որը նախատեսված է Թուրքիայում։
Թուրքիայում Վրաստանի դեսպան Գիորգի Ջանջգավան պարզաբանել է, որ Վրաստանը դիտարկում է որպես Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական գործընկեր։ Իսկ Հայաստանը՝ որպես պատմական ու լավ հարևան։
Սակայն Ռուսաստանը մի երկիր է, որը բռնազավթել է Վրաստանի տարածքի 20 տոկոսը»,- ասել է Ջանջղավան։
Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացել է 3 + 3 ձևաչափով առաջին հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունները՝ ԱԳ փոխնախարարների գլխավորությամբ։ Հանդիպումից մեկ օր առաջ Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Վրաստանը ներկայացված չէր լինի 3 + 3 հանդիպմանը. Գերատեսչության տվյալներով՝ Վրաստանը չի դիտարկի այս ձևաչափին մասնակցելու հարցը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան