Երկուշաբթի կհրապարակվի հրաման՝ հանրային վայրեր այցելելուց թեստի արդյունք կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու մասին
Այս պահի դրությամբ 595 քաղաքացի հոսպիտալացված է սուր շնչառական վարակներով, 95 տոկոսը մինչև 18 տարեկան երեխաներ են։ Կառավարության նիստում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը, նրա գնահատմամաբ, կայուն է։
Ավանեսյանը հայտնեց, որ կորոնավիրուսի դեմ 2-րդ դեղաչափով պատվաստվել է 722 հազար 409 քաղաքացի, առաջին դեղաչափով՝ 946 հազար 984 քաղաքացի։ Արդեն իրականացվում են խթանիչ դեղաչափերով պատվաստումները։
Նախարարն ասաց, որ առաջիկայում սպասում են նաև Pfizer պատվաստանյութի մատակարարում։
Ա. Ավանեսյանը տեղեկացրեց, որ երկուշաբթի օրը կհրապարակվի հրամանը, ըստ որի` հանրային սննդի վայրեր, մշակութային միջոցառումներ, համերգներ, թատրոններ այցելելուց քաղաքացիները պետք է ներկայացնեն կամ ՊՇՌ բացասական թեստի արդյունք կամ պատվաստման սերտիֆիկատ, առաջիկա 15 օրվա ընթացքում այն ուժի մեջ կմտնի։
Հարակից հրապարակումներ`
- 05.01.2022. Կորոնավիրուսի 129 նոր դեպք է գրանցվել, 4 մարդ մահացել է
- Գործատուի կամ պետության կողմից ՊՇՌ թեստերի ծախսը վերցնելու վերաբերյալ որևէ որոշում չկա. Անահիտ Ավանեսյան
- Աշխատողների ՊՇՌ թեստի գումարը պետք է վճարի պարգևատրումների լիքը գումար ունեցող կառավարությունը. Արամ Վարդևանյան