Եվրոպայում երկու ամսից կարող է սպառվել գազը. Bloomberg
Առաջիկա երկու ամսում Եվրոպան կարող է առանց գազի մնալ ցրտաշունչ եղանակի և պահեստում կապույտ վառելիքի քիչ պաշարների պատճառով։ News.ru-ի հաղորդմամբ, նման կանխատեսում է հայտնել ամերիկյան Bloomberg-ը։
«Առջևում ձմռան երկու ամենացուրտ ամիսներն են, և մտավախություն կա, որ Եվրոպայում կարող է վերջանալ գազը»,- նշված է հոդվածում։
Միաժամանակ հրապարակման հեղինակները նշել են, որ անցյալ տարի եվրոպական երկրներում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է հողմային և արևային էներգիայի անկայունության պատճառով։ Էներգետիկ ոլորտի փորձագետները կարծում են, որ ստեղծված իրավիճակից միակ ելքը Ռուսաստանից գազի հավելյալ մատակարարումն է «Հյուսիսային հոսք 2»-ով կամ գոյություն ունեցող երթուղիներով։
Հարակից հրապարակումներ`
- Եվրոպայում գազի գինը գերազանցել է 1000 դոլարը
- Եվրոպայում գազի ֆյուչերսները վաճառվում են հազար խորանարդ մետրի դիմաց 800 դոլարից էլ էժան