Կառավարությունը ԶՊՄԿ տնօրենների խորհրդում կունենա ներկայացուցիչ
Կառավարությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության` ՀՀ սեփականություն հանդիսացող 15 տոկոս բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» հավատարմագրային կառավարմանը։ Կառավարության նիստում փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ասաց, որ միաժամանակ պահպանվում է բաժնետոմսերի նկատմամբ պետության սեփականության իրավունքը։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ առաջին անգամ պետությունը ունի բաժնեմաս «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում:
«Այս գործարքը շատերին կասկածելի է թվացել: Այն, որ պետությունն իր հիմնական ռազմավարական ակտիվից երկար տարիներ զրկվում էր և զրկված է եղել, դա, փաստորեն, կասկածելի չէ, իսկ այն, որ պետությունը ձեռք է բերել, ոմանք փորձում են դրա մեջ կոռուպցիոն հետքեր ու գործարքներ գտնել: Կոռուպցիայի արդյունքում պետությունը ոչ թե ստանում է, այլ պետությունը կորցնում է, դա մենք տեսել ենք երկար տարիներ»,-ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի 15 տոկոս բաժնետոմսերի սեփականատերը ՀՀ վարչապետի աշխատակազմ է, բայց այս փաստից որոշակի գործառույթներ են բխում, կարծում են, որ դրանք վարչապետի աշխատակազմը չպետք է անի։
«Դրանք կառավարման հետ կապված ամենատարբեր գործառույթներ են, և այս բաժնեմասի կառավարումը մենք հանձնում ենք էլի մեր կողմից հիմնադրված Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամին։
Մեր բաժնեմասի չափով Հայաստանի կառավարությունը ԶՊՄԿ տնօրենների խորհրդում կունենա ներկայացուցիչ:
Շահույթի բաշխման պարագայում տվյալ չափով շահաբաժինն արդեն կդառնա պետական բյուջեի եկամուտ»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- ԶՊՄԿ-ի բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման կհանձնվեն ԱՆԻՖ-ին
- Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում հուլիսի 8-ից իրականացնում է ստուգում, որի համար օրենքով 15 աշխատանքային օր է նախատեսված
- Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը տնօրենների խորհուրդ չունի․Վահե Հակոբյան
- Գեոպրոմայնինգը հայտարարել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում կրճատումներ անելու մասին
- Միխայիլ Զուրաբովը դիմել է դատարան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործարքն անվավեր ճանաչելու պահանջով
- Ավինյանը որևէ մասնագիտական ունակություն չունի` ղեկավարելու Զանգեզուրի պնղձամոլիբդենային կոմբինատը. Հակոբյան
- Զանգեզուրի կոմբինատի գործարքը թափանցիկ ձեւով չի իրականացվել. «Թրանսփարենսի ինթերնեշնլ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան