Նուր Սուլթանում արտակարգ դրություն է մտցվել
Ալմաթիում ցուցարարները ներխուժել են քաղաքապետարանի շենք։ Այնտեղ հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։
Ցուցարարները կոտրել են առաջին հարկի ապակիները և մի քանի կողմից մտել շենք։ Մոտակայքում պարբերաբար լսվում են կրակոցներ։
Ռիա նովոստին նաև հայտնում է, որ Ալմաթիի բողոքի ակցիաներից հետո բուժհաստատություններ է դիմել 190 մարդ, այդ թվում՝ 137 ոստիկան և 53 քաղաքացիական անձ։
Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևն արտակարգ դրություն է մտցրել Նուր Սուլթանում: Այն կգործի մինչև հունվարի 19-ը:
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է Ղազախստանում բողոքի ակցիաներ են հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման դեմ։
Ղազախստանի արդեն երկու շրջանում, այդ թվում նաև Ալմաթիում, արտակարգ դրություն է հայտարարված։
Հարակից հրապարակումներ`
- Ղազախստանի նախագահն արտակարգ դրություն է մտցրել Ալմաթիում և Մանգիստաուսկայի շրջանում
- Ղազախստանի կառավարությունը ցուցարարներին խոստացել է նվազեցնել գազի գինը