Անդրանիկ Գրիգորյանը՝ Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահ
Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահ է նշանակվել Անդրանիկ Գրիգորյանը: Այս մասին հայտնում են Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունից։
Անդրանիկ Գրիգորյանը ծնվել է 1977թ.: Մասնագիտական կրթություն է ստացել նախ ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետում, ապա ՌԴ կառավարությանը կից ժողտնտեսության ակադեմիայի Ասպիրանտուրայում՝ ստանալով Տնտեսագիտական գիտությունների թեկնածուի կոչում: Կրթություն է ստացել նաև ԱՄՆ Թաֆթս համալսարանի Դիվանագիտության և իրավագիտության Ֆլետչերի դպրոցում: Աշխատանքային գործունեությունը սկսել է 2001թ.-ին ՀՀ ԿԲ-ում:
2001-2009թթ. տարբեր պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի կենտրոնական բանկում և առևտրային բանկերում: Այնուհետև վերսկսել է աշխատանքը ՀՀ ԿԲ-ում՝ որպես Ֆինանսական համակարգի կարգավորման և կայունության վարչության պետի տեղակալ:
2011-2012թթ. զբաղեցրել է Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետի պաշտոնը: 2012-2019թթ. ղեկավարել է Ֆինանսական համակարգի կայունության և կարգավորման վարչությունը, իսկ 2019թ.-ից մինչև 2021թ. դեկտեմբեր պաշտոնավարել է որպես ՀՀ ԿԲ Ֆինանսական համակարգի կայունության և կարգավորման դեպարտամենտի տնօրեն, Գործադիր կոմիտեի անդամ:
2005 - 2018թ. զբաղվել է ակադեմիական գործունեությամբ՝ դասախոսելով Երևանի պետական համալսարանում:
2012-2018թթ. Անդրանիկ Գրիգորյանը եղել է Եվրախորհրդի կենսաթոշակային պահուստային ֆոնդի Կառավարման խորհրդի անդամ - Հայաստանի ներկայացուցիչ:
2020թ.-ից Հայաստանից Տնօրենն է Սևծովյան առևտրի և զարգացման բանկում:
Ամուսնացած է, ունի 3 երեխա:
Հարակից հրապարակումներ`
- Կոնվերս Բանկը Առևտրի ֆինանսավորող լավագույն Բանկն է Հայաստանում՝ ըստ Global Finance-ի
- Կոնվերս բանկ. Մի հաջողության պատմություն. Հարդարելով տրամադրությունը
- Կոնվերս Բանկ. Black Friday-ին՝ նաեւ Cash back-ով
- Կոնվերս բանկ. Համակարգի գլխավոր հարստությունը մարդիկ են
- Կոնվերս բանկ. Մի հաջողության պատմություն. Երբ գաղափարը դառնում է իրականություն
- Կոնվերս բանկը ներդրել է բիզնես վարկավորման հերթական նոր պրոդուկտը
- Կոնվերս Բանկի ակցիայի հաղթողները ոսկու ձուլակտորներ են ստացել
- Կոնվերս բանկ. Էներգաարդյունավետ շինանյութ՝ ինչպե՞ս կողմնորոշվել
- Կոնվերս Բանկը դրամային և դոլարային պարտատոմսերի արժեկտրոններ է վճարել
- Կոնվերս Բանկ. Մի հաջողության պատմություն. Մեկ հարկի ներքո
- Կոնվերս Բանկի փորձը ներկայացվել է Հայաստանում Արգենտինայի առեւտրային պալատի բացման արարողության ժամանակ
- Կաթիլային ոռոգում. 5 հարց և պատասխան՝ Կոնվերս Բանկի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան