Ղազախստանի նախագահը 24 ժամվա ընթացքում ժողովրդին երկրորդ ուղերձն է հղել
Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հայտնել է, որ այսօրվանից գլխավորում է հանրապետության Անվտանգության խորհուրդը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, նման որոշման մասին պետության ղեկավարը հայտարարել է 24 ժամվա ընթացքում ժողովրդին ուղղված իր երկրորդ ուղերձում ողջ երկրում ծավալվող անկարգությունների ֆոնին։
Նշենք, որ մինչև այս Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։
Կասիմ Ժոմարտ Տոկաևը ուղերձի ժամանակ հայտնել է, որ չարտոնված ցույցերի ժամանակ ոստիկանների շրջանում կան զոհեր և վիրավորներ։
Ղազախստանի նախագահն ասել է, որ այսօրվանից իշխանությունները հնարավորինս կոշտ են լինելու երկրի փողոցներում բողոքի ցույցերի ժամանակ իրավախախտների նկատմամբ։
«Այսուհետ մենք մտադիր ենք հնարավորինս կոշտ գործել իրավախախտների դեպքում»,- հայտարարել է նա ուղերձի ժամանակ։
Կասիմ Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ որ մտադիր չէ լքել մայրաքաղաք Նուր Սուլթանը, ինչ էլ որ լինի. «Ինչ էլ որ լինի, ես կլինեմ մայրաքաղաքում»։
Հիշեցնենք, որ Ղազախստանի տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներ են հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման դեմ։ Ակցիաների ժամանակ գրանցվում են անկարգություններ, բախումներ ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև։
Հարակից հրապարակումներ`
- Ցուցարարները գրավել են Ղազախստանի նախագահի՝ Ալմաթիում գտնվող նստավայրը
- Նուր Սուլթանում արտակարգ դրություն է մտցվել
- Ղազախստանի նախագահն արտակարգ դրություն է մտցրել Ալմաթիում և Մանգիստաուսկայի շրջանում
- Ղազախստանի կառավարությունը ցուցարարներին խոստացել է նվազեցնել գազի գինը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան