Մակրոնն ասել է, որ ցանկանում է կրկին մասնակցել Ֆրանսիայի նախագահի ընտրւթյուններին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հասկացնել է տվել, որ ցանկանում է մասնակցել ապրիլին կայանալիք նախագահական ընտրություններին, սակայն պաշտոնապես չի հայտարարել իրեն որպես թեկնածու։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այդպես նա պատասխանել է Parisien թերթի ընթերցողների հարցերին։
«Սուտ ակնկալիք չկա։ Ես ուզում եմ։ Այս որոշումը ամրապնդվում է իմ ներսում: Ես պետք է համոզվեմ, որ կարող եմ գնալ այնքան հեռու, որքան ուզում եմ», - ասել է Մակրոնը:
Ֆրանսիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան այս տարվա ապրիլին։