Ուսանողության միջազգային օրվա առթիվ պարգևատրումներ ԱԺ-ում
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 17-ին Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ պարգևատրել է Հայաստանի Հանրապետության մի շարք բուհերի ուսանողական խորհուրդների նախագահների և երիտասարդության հետ տարվող աշխատանքների ղեկավարների:
Երիտասարդները պարգևատրվել են Ազգային ժողովի նախագահի հուշամեդալներով և շնորհակալագրերով, ինչպես նաև Ազգային ժողովի պատվոգրերով:
Գալուստ Սահակյանը, բարձր գնահատելով ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի գործունեությունը, պարգևատրել է նրան Ազգային ժողովի պատվո մեդալով:
Շնորհավորելով պարգևատրվածներին՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահը նշել է. «Պետության զարկերակը երիտասարդներն են, նրանք են երկրի շարժիչ ուժը: Ապագան ձերն է. դուք պիտի կարողանաք նորովի դիտարկել ձեր դերը պետության կայացման գործում: Ձեզ ժառանգաբար փոխանցված անկախության դրոշակակիրը պիտի դառնանք: Այսօր ՀՀ Նախագահի ուշադրության կենտրոնում են երիտասարդությանն առնչվող հարցերը, և ձեզ վերաբերող լուրջ ծրագրեր են իրականացվում երկրում: Անցնելով փորձությունների ճանապարհով՝ հայ երիտասարդները հաջողությունների են հասնում կրթության, գիտության ոլորտներում՝ միաժամանակ սրբորեն պաշտպանելով երկրի սահմանները, ծառայելով հայոց բանակում»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան