Ղազախստանի նախագահն արտակարգ դրություն է մտցրել Ալմաթիում և Մանգիստաուսկայի շրջանում
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն արտակարգ դրություն է մտցրել Ալմաթայում և Մանգիստաուսկայի շրջանում։ Այն կտևի մինչու հունվարի 19-ը։ Այս մասին հայտնում է Ռիա նովոստին։
«Հասարակական անվտանգության ապահովման, օրինականության և կարգուկանոնի վերականգնման, քաղաքացիների իրավունքների ու ազատությունների պաշտպանության նպատակով պետության ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հրամանագրեր է ստորագրել երկրում արտակարգ դրություն մտցնելու մասին Մանգիստաու շրջանում և Ալմաթի քաղաքում հունվարի 5-ից ժամը 01:30-ից մինչև 2022 թվականի հունվարի 19-ի ժամը 00.00-ն ընկած ժամանակահատվածում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Այնուհետև Ղազախստանի նախագահը հրամանագիր է ստորագրել կառավարության հրաժարականի մասին։
Ղազախստանի տարբեր քաղաքներում հանրահավաքներ էին սկսվել հեղուկ գազի գնի կրկնակի բարձրացումից հետո՝ մինչև 120 տենգե մեկ լիտրի համար։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան