Այցելելու որոշակի նպատակ պետք է լինի. Ավանեսյանը՝ գերությունից վերադարձած և կալանավորված զինծառայողներին այցելելու մասին
«Իհարկե, որոշակի առաջարկներ, պահանջներ հնչել էին այս ընթացքում, որ ևս ինչ-որ մի ժամանակով հետաձգվեն այս կարգավորումների ուժի մեջ մտնելը, բայց, ի վերջո, որոշակի քաղաքական կամք դրսևորվեց և որոշում կայացվեց»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքով սահմանափակումների մասին հարցերին։
Նրա խոսքով, Հայաստանը բավական հետ է մնացել այլ երկրում կիրառվող հակածխախոտային քաղաքականությունից։
«Այս կարգավորումներն որևէ կերպ որևէ տնտեսվարողի գործունեությանն ուղղված չեն, ուղղված են առողջության պահպանմանը։ Նորանոր տեխնիկական հնարքները, ծխախոտային արտադրատեսակների մոդայիկ, գունեղ ներկայացումներն ուղիղ թիրախավորում են երիտասարդների ու կանանց»,- ասաց Ավանեսյանը։
Հարցին՝ գերությունից վերադարձած և կալանավորված զինծառայողներին դուք կամ ձեր գերատեսչությունից որևէ մեկն այցելե՞լ է, նախարարը պատասխանեց. «Այցելելու որոշակի նպատակ պետք է լինի։ Եթե որևէ մասնագետի, որևէ բժշկական օգնության անհրաժեշտություն լինի, միանաշանակ կտրամադրվի թե կալանավայրում, թե մեր բժշկական մասնագիտացված կենտրոններում ինչպես բոլոր կալանավորների համար»։
Հարակից հրապարակումներ`
- «Ծխախոտը պետք է տակից վաճառեն»
- Ինչ տուգանքներ են սահմանված ծխախոտները տեսանելի վայրում տեղադրելու կամ ցուցադրելու դեպքում
- Հայկական ծխախոտի արտադրությունը շարունակում է նվազել
- Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների գովազդն արգելված է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան