Մարդիկ կարող են իրենց հին մեքենաները տան ավտոդիլերներին և փոխարենը վերցնեն նոր մեքենաներ
Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ավտոմեքենաների թրեյդինի մասին օրենքը: Կառավարության նիստում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, որ դա, ըստ էության, թույլ է տալիս, որ մարդիկ իրենց հին մեքենաները տան ավտոդիլերներին և փոխարենը վերցնեն նոր մեքենաներ:
«Մենք անցած տարի կարգավորումները փոխեցինք այնպես, որպեսզի հարկային տեսանկյունից դա գրավիչ լինի: Օրենքն արդեն ուժի մեջ է՝ բոլոր կարգավորումներով»,- նշեց նա։
Քերոբյանի խոսքով, հիմա նոր մեքենաների մի փոքր դեֆիցիտ կա, բայց, կարծում է, ժամանակի ընթացքում ավտոդիլները նոր լավ ծառայություններ կառաջարկեն մարդկանց, որպեսզի նրանք կարողանան հեշտությամբ փոխել իրենց, թարմացնել իրենց մեքենաները:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին