05.01.2022. Կորոնավիրուսի 129 նոր դեպք է գրանցվել, 4 մարդ մահացել է
Հայաստանում հունվարի 4-ին կատարվել է 5164 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 129 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 103 հիվանդ, գրանցվել է մահվան 4 դեպք: Մահացածներից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, ՀՀ-ում հունվարի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 345255 դեպք, որոնցից 332304 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3451 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7989 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1511 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9500 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2586737 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 90 նոր դեպք, մահացել է 3 քաղաքացի
- Հունվարի 3-ի դրությամբ մեկ օրում Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 29 նոր դեպք
- 31.12.2021. Կորոնավիրուսի 104 նոր դեպք է գրանցվել, 4 մարդ մահացել է
- 30.12.2021. Կորոնավիրուսի 89 նոր դեպք է գրանցվել, 11 մարդ մահացել է
- 29.12.2021. Կորոնավիրուսի 88 նոր դեպք է գրանցվել, 6 մարդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին