Ակբա բանկ. ավելի քան 239 մլն ՀՀ դրամի աջակցություն՝ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին աջակցելու նպատակով Ակբա բանկը դեռևս 2020 թվականի հոկտեմբերին մեկնարկեց յուրօրինակ նախագիծ՝ բանկի կողմից թողարկվող Mastercard, Visa, ArCa և AmEx վճարային համակարգերի քարտերով իրականացված յուրաքանչյուր վճարման 0.3%-ն իր շահույթի հաշվին ուղղելով հիմնադրամին:
Ակբա բանկից հայտնում են, որ իրականացված այս նախագծի շնորհիվ, ինչպես նաև Ակբա ֆինանսական խմբի կողմից ընդհանուր առմամբ հիմնադրամին է փոխանցվել ավելի քան 239 միլիոն ՀՀ դրամ:
Ակբա բանկն այսպիսով ամփոփում է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին աջակցելու նախագիծը՝ նպաստելով հիմնադրամի շահառուներին փոխհատուցումներ տրամադրելու կարևոր գործընթացին:
Նախաձեռնության շրջանակում բացառություն է կազմել բանկի Visa ԲԱՐԵՐԱՐ քարտատեսակը, որի վճարային գործառնությունների գումարից 0.3%-ի չափով գումարը բանկը նվիրաբերել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
Հարակից հրապարակումներ`
- 5G վարկեր Ակբա բանկից
- CDA Online հավելվածի միջոցով տեղի է ունեցել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի բաժնետերերի առաջին ժողովը
- Ակբա բանկ. ավելի քան 100 անվճար բիզնես դասընթաց՝ ՓՄՁ-ների համար
- Ակբա Բանկ. «Ի բարիի» արտադրանքն արտահանվում է 10-ից ավելի երկրներ
- Ավելի մոտ հաճախորդին. Ակբա բանկը գործարկել է Business Tab հավելվածը
- Ակբա Բանկի կողմից թողարկված բոլոր 500.000 բաժնետոմսերը սպառված են
- ԱԿԲԱ Բանկ. Մասիսում ջայլամաբուծարան է հիմնվել
- Ակբա բանկ. հեռախոսահամարի միջոցով ստացեք և կատարեք միջազգային փոխանցումներ
- Ակբա բանկը ՓՄՁ-ների համար անվճար բիզնես դասընթացներ է կազմակերպել
- Անհպում, արագ և նորարարական վճարումներ Ակբա բանկից
- Ակբա բանկը բաժնետոմսեր է թողարկել
- Ակբա բանկը, «ՄոբիԴրամ»-ը և «Ֆյուչր Փեյմենթ Սիսթեմս»-ը՝ վճարումների նորարարական համակարգ
- Գործարկվել է Ակբա բանկի 63-րդ մասնաճյուղը
- Ակբա բանկ. 5 միլիոն դոլար կուղղվի Հայաստանում «կանաչ» տնտեսությունների ֆինանսավորմանը
- Ակբա բանկ. Ծափաթաղում հիմնվել է գերժամանակակից արևային կայան
- Ակբա բանկ. 10 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի «կանաչ» տնտեսությունների և ՄՓՄՁ–ների ֆինանսավորմանը
- ԱԿԲԱ Բանկը կաջակցի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան