Արամ Վարդևանյանի հարցերը գլխավոր դատախազին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը մի քանի հարցեր է ուղղել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։
«Հարգելի գործընկերներ, հաշվի առնելով հարցերի հանրային հնչեղությունը որոշել եմ հրապարակավ երեք հարցադրում ներկայացնել Գլխավոր դատախազին: Հարցերը ստորև.
1. Հունվարի 4-ին Վարդենիսում ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձինք հիմք ընդունելով վարչական դատարանի գոյություն չունեցող որոշում, առանց որևէ հայցի ապահովման միջոցի Վարդենիսի ավագանու ընտրված անդամներին թույլ չտվեցին մուտք գործել աշխատավայր: Քրեական հետապնդում հարուցվել է նշված դեպքով, թե ոչ:
2. Դատախազությունը որոշեց Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին պահել կալանավորված առավելագույնը մինչև երեք տարի ժամկետով ազատազրկում նախատեսող մեղադրանքի շրջանակներում: Արդյոք Դատախազությունն ու Գլխավոր դատախազը այլ, ոչ քաղաքական քրեական գործերով որդեգրել է նման մոտեցում, որ նման ծանրության մեղադրանքներով, կալանավորումը պետք է պահպանվի, թե նախապատվությունը տրվում է այլ խափանման միջոցների:
3. Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից տարածված հայտարարության վերաբերյալ, այդ թվում չպարզված պաշտոնատար անձանց կողմից առերևույթ լիազորությունների չարաշահման/անցման դեպքերով քրեական հետապնդում հարուցվել է, թե ոչ»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Վարդենիսում ՔՊ-ն ոստիկանության ակնհայտ ապօրինի աջակցությամբ փորձում է խմբագրել բնակիչների ընտրության արդյունքները. Իոանիսյան
- Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանի երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ շենքի բակում
- Ակցիա գլխավոր դատախազության դիմաց՝ «Ազատություն Աշոտ Երկաթին»
- Վարդենիսի ՔՊ թեկնածուի հայրը շնորհավորեց Ահարոն Խաչատրյանին
- Աշոտ Երկաթին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդությունը մերժվել է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան