ԶՊՄԿ-ի բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման կհանձնվեն ԱՆԻՖ-ին
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է 15 հարց, որից 12-ը չզեկուցվող է, 1-ը չզեկուցվող գաղտնի։
Զեկուցվող է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին» որոշման նախագիծը։
Նախագծի համաձայն. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 954-րդ հոդվածով, ինչպես նաև ելնելով Հայաստանի Հանրապետությանը պատկանող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող 15,000033% բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնել «Հայաստանի պետական հետաքրքրությունունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության հավատարմագրային կառավարմանը։ ...
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ Հայաստանի Հանրապետության անունից կնքել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման մասին պայմանագիրը»:
Նախագծի հիմնավորման մեջ մասնավորապես նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ վարչապետի աշխատակազմի, հանդիսանալով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության 15,000033% բաժնետոմսերի սեփականատեր, հաշվի առնելով «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության (ԱՆԻՖ) դերը և լիազորությունների շրջանակը, ինչպես նաև Ընկերության կորպորատիվ կառավարմանն առավել արդյունավետ մասնակցելու անհրաժեշտությունը, ցանկանում է հավատարմագրային կառավարման մասին պայմանագրի հիման վրա հանձնել ԱՆԻՖ-ին՝ Ընկերության 15,000033% հասարակ (սովորական) բաժնետոմսերի կառավարումը՝ միաժամանակ պահպանելով բաժնետոմսերի նկատմամբ պետության սեփականության իրավունքը։
Նշենք, որ թարմացված տվյալներով ( ժամը՝ 10:26:27), օրակարգում ավելացել է ևս 2 հարց՝ չզեկուցվող։
Հարակից հրապարակումներ`
- Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում հուլիսի 8-ից իրականացնում է ստուգում, որի համար օրենքով 15 աշխատանքային օր է նախատեսված
- Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը տնօրենների խորհուրդ չունի․Վահե Հակոբյան
- Տիգրան Ավինյանը ԶՊՄԿ-ի տնօրե՞ն, թե՝ տնօրենների խորհրդի անդամ
- Գեոպրոմայնինգը հայտարարել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում կրճատումներ անելու մասին
- Միխայիլ Զուրաբովը դիմել է դատարան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործարքն անվավեր ճանաչելու պահանջով
- Ավինյանը որևէ մասնագիտական ունակություն չունի` ղեկավարելու Զանգեզուրի պնղձամոլիբդենային կոմբինատը. Հակոբյան
- Զանգեզուրի կոմբինատի գործարքը թափանցիկ ձեւով չի իրականացվել. «Թրանսփարենսի ինթերնեշնլ»
- Տեռորի միջավայրն ակնհա՞յտ էր, իհարկե. Վարդևանյանը՝ ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 25 տոկոսը կառավարությանն անցնելու մասին
- Ռոբերտ Քոչարյան. ԶՊՄԿ-ի բաժնեմասերը վարչապետի աշխատակազմին նվիրելը լկտիության հասնող կոռուպցիայի դրսևորման բարձրագույն պիլոտաժ է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան