Սկսվել է Իրանի տարածքով թուրքմենական գազի մատակարարումն Ադրբեջան
Ադրբեջանը սկսել է թուրքմենական գազ ստանալ` կապույտ վառելիքի մատակարարումների փոխանակման վերաբերյալ Իրանի և Թուրքմենստանի հետ կնքված եռակողմ համաձայնագրի շրջանակում։ ՏԱՍՍ-ին հայտնել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) ներկայացուցիչը։
Նա նշել է, որ այս համաձայնագրի հիման վրա արդեն սկսվել են գազի մատակարարումները իրանա-ադրբեջանական սահմանով, գազն Ադրբեջան կտեղափոխվի երկու ուղղությամբ` Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն և Աստարա:
SOCAR-ի ներկայացուցչի խոսքով, երկու ուղղություններով գազի ընդհանուր ծավալները կկազմեն օրական ավելի քան 4 միլիոն խմ։
«Փոխանակման սկզբունքով Ադրբեջանից գազը Աստարայով գնում է Իրան, իսկ Իրանը նույն ծավալներով վառելիք է փոխանցում Նախիջևան»,- ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները