Ղազախստանը ՀԱՊԿ-ից օգնություն չի խնդրել. Աղբյուր
Ղազախստանը դեռևս օգնություն չի խնդրել ՀԱՊԿ-ից՝ կապված զանգվածային ցույցերի հետ: Ռիա նովոստիին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։
«Սկզբունքորեն, ՀԱՊԿ կանոնադրությունը թույլ է տալիս կազմակերպությանն օգտագործել ներքին անկարգությունները լուծելու համար, բայց դա արվում է ինքնիշխան պետության որոշման հիման վրա։ Այս դեպքում մեզ ոչինչ հայտնի չէ նման որոշման մասին»,- պարզաբանել է աղբյուրը։
Կազմակերպությունում ընդգրկված է վեց պետություն՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։
Հիշեցնենք, որ Ղազախստանի տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներ են հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման դեմ։ Ակցիաների ժամանակ գրանցվում են անկարգություններ, բախումներ ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև։
Հարակից հրապարակումներ`
- Ղազախստանի նախագահը 24 ժամվա ընթացքում ժողովրդին երկրորդ ուղերձն է հղել
- Ցուցարարները գրավել են Ղազախստանի նախագահի՝ Ալմաթիում գտնվող նստավայրը
- Նուր Սուլթանում արտակարգ դրություն է մտցվել
- Ղազախստանի նախագահն արտակարգ դրություն է մտցրել Ալմաթիում և Մանգիստաուսկայի շրջանում
- Ղազախստանի կառավարությունը ցուցարարներին խոստացել է նվազեցնել գազի գինը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան