Ղազախստանի նախագահը օգնության խնդրանքով դիմել է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևը հայտարարել է, որ դիմել է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին՝ ահաբեկչական սպառնալիքի հաղթահարման հարցում օգնության համար։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։
«ՀԱՊԿ գործընկերներին դիմելը համարում եմ նպատակահարմար և ժամանակին»,- Ղազախստանի նախագահի խոսքերը մեջբերել է «Sputnik Ղազախստան»-ը։
Տոկաևն ասել է, որ այն, ինչ կատարվում է երկրում, դիտարկում է որպես արտաքին ագրեսիայի ակտ։ Նա նշել է, որ խոսքը պետության ամբողջականությանը սպառնացող վտանգի և քաղաքացիների վրա հարձակումների մասին է։
Հիշեցնենք, որ Ղազախստանի տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներ են հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման դեմ։ Ակցիաների ժամանակ գրանցվում են անկարգություններ, բախումներ ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև։
Ռիա նովոստին գրում է, որ Ղազախստանի տարբեր շրջաններում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով սպանվել է ութ ոստիկան և Ազգային գվարդիայի զինծառայող, տուժել է անվտանգության ավելի քան 300 աշխատակից։
Հարակից հրապարակումներ`
- Ղազախստանը ՀԱՊԿ-ից օգնություն չի խնդրել. Աղբյուր
- Ղազախստանի նախագահը 24 ժամվա ընթացքում ժողովրդին երկրորդ ուղերձն է հղել
- Ցուցարարները գրավել են Ղազախստանի նախագահի՝ Ալմաթիում գտնվող նստավայրը
- Նուր Սուլթանում արտակարգ դրություն է մտցվել
- Ղազախստանի նախագահն արտակարգ դրություն է մտցրել Ալմաթիում և Մանգիստաուսկայի շրջանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան