Փարաքարի ավագանին կրկին համայնքապետ է ընտրում
Փարաքար համայնքի ավագանին այսօր նիստ է հրավիրել, օրակարգում կրկին համայնքապետի ընտրության հարցն է: Համայնքապետարանի բակում ոստիկաններ և քաղաքացիներ են հավաքված:
Հիշեցնենք, որ դատարանը բավարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Փարաքար համայնքի ավագանիների և «Դավիթ Մինասյան» դաշինքի ավագանիների հայցադիմումը: Վարչական դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել «Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավար ընտրելու մասին» համայնքի ավագանու՝ 2021 թ. դեկտեմբերի 20-ի թիվ 1 որոշումը, այսինքն, անվավեր ճանաչել համայնքապետի ընտրության արդյունքները։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Փարաքար համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ և 10 ձայնով իրենց թեկնածուն՝ Վալոդյա Գրիգորյանը ընտրվել է համայնքի ղեկավար: Այնուհետև ավագանու մնացած 11 անդամները 11 ձայնով համայնքապետ էին ընտրել Դավիթ Մինասյանին, որը «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածուն է: Նրան էին ընտրել նաև ՔՊ-ի անդամները:
Դեկտեմբերի 23-ին Վալոդյա Գրիգորյանի երդմնակալությունը տեղի էր ունեցել դրսում, քանի որ ոստիկանները նրանց թույլ չէին տվել մտնել շենք: Նույն օրն էլ «Դավիթ Մինասյան» դաշինքը դատարան հայց էր ներկայացրել։
Ուղիղ եթերը՝ news.am-ի։
Հարակից հրապարակումներ`
- Վարչական դատարանն անվավեր է ճանաչել Փարաքար համայնքի ընտրությունների արդյունքները
- Վալոդյա Գրիգորյանը ծափահարությունների ներքո մուտք գործեց Փարաքարի համայնքապետարանի շենք
- Սպասել իրավական գործընթացների ավարտին. Արմավիրի մարզպետը՝ Փարաքարում ստեղծված իրավիճակի մասին
- Ոստիկանները բերման ենթարկեցին ճանապարհը փակած փարաքարցիներին
- Փարաքարում ոստիկանները փակել են համայնքապետարանի շենքի մուտքը
- Վալոդյա Գրիգորյան. Փարաքարում համայնքապետի ընտրությանը շատ մարդ կա խառնված
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան