«Իրավական ուղի». Ադրբեջանական գերությունից հետո կալանավորված առանձին զինծառայողների նկատմամբ կոպտորեն խախտվում է կալանքի վերանայման իրավունքը
«Իրավական ուղին» ահազանգում է, որ ադրբեջանական գերությունից անմիջապես հետո կալանավորված առանձին զինծառայողների նկատմամբ կոպտորեն խախտվում է կալանքի վերանայման իրավունքը։
«Այդ խմբից մեր երկու վստահորդների՝ Սերժիկ Ամիրխանյանի և Ռոբերտ Նալբանդյանի անունից վերաքննիչ բողոքներ են ներկայացվել համապատասխանաբար դեկտեմբերի 14-ին և 15-ին, սակայն Նալբանդյանի մասով այս պահի դրությամբ նիստ առհասարակ նշանակված չէ, իսկ Ամիրխանյանի մասով (դատավոր՝ Լուսինե Հովհաննիսյան), թեև դատական նիստը նախապես նշանակված էր այսօր՝ հունվարի 5-ին, սակայն քիչ առաջ մեզ տեղեկացվեց, որ այն տեղափոխվում է հունվարի 7-ին։
Համեմատության համար նշենք, որ նույն խմբի զինծառայողների մասով նույն վերաքննիչ դատարանը դրսևորել է «պատշաճ արագություն» այն միակ դեպքում, երբ առաջին ատյանի դատարանը մերժել էր կալանքը, որի դեմ բողոք էր բերել քննչական մարմինը։ Ըստ հրապարակային տեղեկության՝ վերաքննիչ դատարանը քննիչի բողոքը քննել, բավարարել և կալանք էր կիրառել դեռևս դեկտեմբերի 27-ին։
Վերադաս դատարանի առջև կալանքը վիճարկելու իրավունքի այսչափ ուշացումը, զուգորդված տարբերակված մոտեցման հետ, լուրջ հարցականի տակ է դնում նշված անձանց նկատմամբ վերաքննիչ դատարանի՝ արդյունավետ պաշտպանության միջոց լինելը, վերաքննիչ դատավորների անկողմնակալությունը և իրավունքի երաշխավոր հանդես գալու ունակությունը»,- հայտնում են «Իրավական ուղի» ՀԿ-ից։
Հարակից հրապարակումներ`
- Իշխանությունը ՀՀ սուվերեն տարածքի հերթական հանձնումը «մարսելու» համար մեղավորներ նշանակելու խնդիր ուներ. Աբրահամյան
- Կալանավորվել են նոյեմբերի 16-ին մարտական հերթապահություն իրականացրած պատասխանատու զինծառայողները
- «Իրավական ուղի»-ն ստանձնել է ադրբեջանական գերությունից հետո կալանավորված հայ զինծառայողների պաշտպանությունը
- Վերադարձած գերիներին կալանավորելով՝ ՀՀ-ն իր համար ազգային անվտանգության խնդիր է ստեղծում․ Սիրանուշ Սահակյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան