Ակտուա-Երևան չվերթը չեղյալ է համարվել
Ղազախական Ակտուա քաղաքից դեպի Երևան նախատեսված թռիչքը չեղյալ է համարվել։ Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ «Զվարթնոց» օդանվակայանից։ Չվերթը նախատեսված էր այսօր ժամը 18։20։
Հիշեցնենք, որ Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններով, բողոքի ցույցերով, անկարգություններով պայմանավորված, մի քանի քաղաքների օդանավակայաններ չեն աշխատում։ Չի գործում Ալմ Աթիի օդանավակայանը։
Աշխատանքը դադարեցրել է նաև երկաթուղին, 25 գնացք դուրս չի եկել երթուղի։
«Սպուտնիկ Ղազախստան» գործակալության փոխանցմամբ, այս պահին Ակտուա քաղաքի գլխավոր հրապարակում բազմաթիվ մարդիկ են հավաքվել, նրանց թվում շետ են կանայք ու երեխաները։
Հարակից հրապարակումներ`
- Ղազախստանում զոհվել է 18 ուժային
- Ալմ Աթիում զենքի վեց խանութ են թալանել
- ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը պահպանելու են Ղազախստանի պետական և ռազմական կարևոր օբյեկտները
- Ղազախստանում տուժածների թիվը գերազանցում է հազարը
- Ղազախստանի կառավարությունը հանձնարարել է վերականգնել բանկերի աշխատանքը