Խաչի այս տարվա կնքահայրն է Դավիթ Ամալյանը
Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պատարագ մատուցեց Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ հայրապետական խաչվառազարդ թափորը «Խորհուրդ խորին» շարականի հանդիսավոր երգեցողության ներքո Ամենայն Հայոց Կաթողիկոսին Սուրբ Տրդատի մատուռից առաջնորդեց դեպի խորան։
Սուրբ Պատարագին որպես առընթերականեր սպասավորում էին Մայր Աթոռի լուսարարապետ և վանական խորհրդի ատենապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն ու ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան և Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը։
Պատարագի սրբազան արարողության ավարտին կատարվեց Ջրօրհնեք, որի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը խաչով և Սրբալույս Մյուռոնով օրհնեց ջուրը: Խաչի այս տարվա կնքահայրն է հայ երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Ամալյանը։
Ջրօրհնեքի արարողության վերջում Վեհափառ Հայրապետը դարձյալ իր օրհնությունն ու Սուրբ Ծննդյան կենարար ավետիսը փոխանցեց ներկա հավատավոր ժողովրդին:
Հիշեցնենք, որ Դավիթ Ամալյանի որդին՝ Վարդանը զոհվեց արցախյան 44-օրյա պատերազմում։
Հարակից հրապարակումներ`
- Գարեգին Բ. Ներկայիս բարդ իրադրության մեջ հարկ է, որ սթափվենք
- Բանակի կողքին չլինելը պետական դավաճանություն է. Դավիթ Ամալյան
- Դավիթ Ամալյան. Դիրքում կանգնած տղան մեզ համար մտավորական է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին