Էդգար Էլբակյան. Արցախի վերաբերյալ միակ ճշմարիտ օրակարգը վերջինիս տարածքի լիակատար վերաազատագրումն է
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է.
«100 տուն Արցախում» նախաձեռնությունը երևութապես լավ, էությամբ՝ ապազգային և վնասաբեր ձեռնարկ է, քանզի
• հանրային ուշադրությունն ու հանրային մոբիլիզացիան արցախյան օրակարգի շուրջ սեպում է ոչ թե ազգային-քաղաքական բաղադրիչի ուղղությամբ, այլ սոցիալական, ինչպես անում էր Կենտրոնը 1988 թ․-ին․ սա ինքնագաղութարարական և հողատվական մոտեցում է,
• «ակնթարթային բավարարման» (instant gratification) կենսահեն սոցտեխնոլոգիայի միջոցով Արցախի շուրջ խոսույթում ստեղծում է պոզիտիվի փուչիկ՝ բթացնելով լայն զանգվածների զգոնությունը և ջանալով լռեցնել խորքային խնդիրների մասին բարձրաձայնողներին,
• նախաձեռնության անդամներից շատերը, ակտիվ տարածողներն ապազգային մարդիկ են։
■ Արցախի վերաբերյալ միակ ճշմարիտ օրակարգը, որից կարող են բխել մյուս ենթաօրակարգերը, վերջինիս տարածքի լիակատար վերաազատագրումն է՝ Օմարից մինչև Բարթաղ, Թալիշից մինչև Հորադիզ»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին