Լավրովն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցի ժամանակ աջակցություն է հայտնել Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։
«Նախարարները դրական են գնահատել «3+3» ձևաչափով կայացած առաջին նիստը, որն ուղղված է Անդրկովկասում իրավիճակի կարգավորմանն ու համագործակցության զարգացմանը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ևս մեկ նման հանդիպում կազմակերպել առաջիկայում»,-ասված է հաղորդագրության մեջ։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Ղազախստանում տեղի ունեցող դեպքերին, իրենց աջակցությունն են հայտնել այդ երկրի ղեկավարության՝ սահմանադրական կարգի վերականգնմանն ուղղված ջանքերին։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն հունվարի 14-ին Մոսկվայում. ՀՀ ԱԳՆ խոսնակ
- Թուրքիայում Վրաստանի դեսպանը հայտարարել է՝ Վրաստանը չի մասնակցի Թուրքիայում կայանալիք 3+3 ձևաչափով հանդիպմանը
- «3+3»-ի բոլոր մասնակիցները ֆորմատին Վրաստանի միանալու հարցում շահագրգռվածություն են հայտնել. Անդրեյ Ռուդենկո
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան