Քաղաքական 12:20 06/01/2022 Հայաստան

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան պահանջում է իշխող քաղաքական ուժից դադարեցնել Վանաձորում ՏԻՄ-երի ձևավորման վրա ոչ օրինական միջամտությունները

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը տարածել է հայտարարություն  Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների, այդ թվում Վանաձոր համայնքում վերջերս տեղի ունեցած ընտրությունների հետընտրական գործընթացների վերաբերյալ:

Հայտարարության մեջ ասված է.

«Հայաստանի Հանրապետությունում վերջերս տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետընտրական գործընթացները կոպիտ կերպով ոտնահարում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածով երաշխավորված ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքի իրացումը: Իշխող քաղաքական ուժի և իրավապահ մարմինների ոչ օրինական գործողություններով անմիջական ազդեցություն և միջամտություններ են տեղի ունեցել մի շարք համայնքներում անցկացված ընտրություններում և դրանից հետո: Այդպիսի ազդեցություններն ու միջամտությունները ցայտուն կերպով դրսևորվում են Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների հետընտրական գործընթացներում (թիվ 23 ընտրատարածք):

Վանաձոր համայնքի օրինակով հետընտրական գործընթացների վերլուծությունը Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիային թույլ է տալիս փաստել հետևյալը.

Փաստական հանգամանք 1.

Մամիկոն Ասլանյանը ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2016թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ը: Արդեն, որպես նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը 2021 թվականի օգոստոս, սեպտեմբեր ամիսներին հայտարարել է, որ մասնակցելու է 2021թվականի դեկտեմբերի 5-ին տեղի ունենալիք Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին, իսկ սեպտեմբերի 24-ին պաշտոնապես հայտարարել էր, որ մասնակցելու է «ԱՍԼԱՆՅԱՆ» դաշինքով:

Ռեակցիա 1.
2021թ. սեպտեմբերի 14-ին ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի պաշտոնավարման ժամանակահատվածում նրա կողմից ենթադրյալ հանրորեն վտանգավոր արարքներ գործելու մի շարք հանգամանքների վերաբերյալ:

Փաստական հանգամանք 2.
2021 թվականի դեկտեմբերի 5-ին տեղի են ունեցել Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու ընտրություններ: Վանաձոր համայնքի ավագանին բաղկացած է 33 անդամից: Ընտրություններին մասնակցել են 10 քաղաքական ուժ: Սահմանված նվազագույն շեմը հաղթահարել են հինգ քաղաքական ուժ, և մանդատները բաշխվել են հետևյալ համամասնությամբ.
1) «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինք՝ 15 մանդատ, 2) «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 9 մանդատ, 3) Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն՝ 5 մանդատ, 4) «Հայրենիք» կուսակցություն՝ 2 մանդատ, 5) «Ապրելու Երկիր» կուսակցություն՝ 2 մանդատ:
Արդյունքում` «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը, որոշել է ավագանու անդամ այլ ընդիմադիր քաղաքական ուժերի հետ ձևավորել դաշինք` համայնքի գործադիր իշխանությունն իրացնելու համար:

Ռեակցիա 2.
Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել և խափանման միջոցը կալանք է ընտրվել 2021թ. դեկտեմբերի 15-ին` ավագանու առաջին նիստից ընդամենը մի քանի օր առաջ:

Փաստական հանգամանք 3.
Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու առաջին նիստը նշանակվել է 2021թ. դեկտեմբերի 24-ին, ժամը 11:00-ին: «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը Մամիկոն Ասլանյանն է, ով հանդիսանում է նաև «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի համայնքի ղեկավարի թեկնածու:

Ռեակցիա 3.
Վանաձոր խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություներին մասնակցած, սահմանված նվազագույն շեմը չհաղթահարած և մանդատների բաշխմանը չմասնակցած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը (ստացել է ընտրությանը մասնակցած ընտրողների 1314 կողմ ձայներ, ընտրողների ձայների 3,97 տոկոսը) հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան` Լոռու մարզի Վանաձոր համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների 05.12.2021 թվականի ընտրությունների քվեարկության արդյունքներն ամփոփելու մասին 12.12.2021 թվականի թիվ 23 տարածքային ընտրական հանձնաժողովի թիվ 37-Ա, թիվ 38-Ա որոշումներն անվավեր ճանաչելու և «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված համապատասխան թվով թեկնածուների ընտրված ճանաչելու հայցով, որի պատճառով չեն կայացել և հետաձգվել են համայնքի ղեկավարի ընտրությունները: ՀՀ վարչական դատարանի 21.12.2021թ. վճռով հայցը մերժվել է:
«Քաղաքացիական պայմանագիր» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների քաղաքական պայմանավորվածությունների տանդեմը նորություն չէ, այն գործել է նաև դեռևս Ազգային ժողովում 2019 թվականի նոյեմբերի 18-ին` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության  ժամանակ, երբ ԿԿՀ անդամներն առաջադրվել և ընտրվել են «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում, դրանով իսկ հանձնաժողովին հաղորդելով խիստ քաղաքական երանգ` չեղարկելով և տապալելով ԿԿՀ անդամների ընտրության մրցութային կարգը։ Այդ մասին Իրավաբան.նեթ առցանց մեդիան անդրադարձել է իր «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ինչու՞ կամ ու՞մ համար պետք չէր մրցութային խորհուրդը» և «Ինչպե՞ս և ովքե՞ր Հայաստանում ձախողեցին հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը» հետաքննություններում:

Փաստական հանգամանք 4.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ 1. Ընտրական գործերը միանձնյա քննում և լուծում է վարչական դատարանի դատավորը, բացառությամբ`
1) տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումները վիճարկելու, … վերաբերյալ գործերի, որոնք ըստ էության քննում և լուծում է վարչական դատարանը` կոլեգիալ` 5 դատավորի կազմով.

Նույն օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ 1. Ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերով վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը վերջնական են, վերանայման ենթակա չեն և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։
Վարչական դատարանի վերոհիշյալ վճիռը վերջնական է, վերանայման ենթակա չէ և ուժի մեջ է մտել հրապարակման պահից, այն է՝ 21.12.2021թ։

Ռեակցիա 4.
«Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից ՀՀ վարչական դատարան 23.12.2021թ., այն է՝ ավագանում նիստին նախորդող օրը, ներկայացվել է հայցադիմում ընդդեմ Վանաձոր համայնքի ավագանու և Վանաձոր համայնքի աշխատակազմի՝ Վանաձոր համայնքի ավագանուն Վանաձոր միավորված համայնքի ղեկավար ընտրելուն ուղղված գործողություններից ձեռնպահ մնալու, այն է՝ համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով նիստ անցկացնելուց և/կամ համայնքի ղեկավար ընտրելուց ձեռնպահ մնալու, և/կամ ոչ իրավաչափ ճանաչել Վանաձոր համայնքի աշխատակազմի Վանաձոր համայնքի ղեկավարի լիազորությունները դադարած հայտարարելու գործողությունը, պահանջների մասին:
Հայցադիմումը դատարանի կողմից 24.12.2021թ. ընդունվել է վարույթ, հայցվորը միջնորդել է նաև կիրառել հայցի ապահովում, որը դատարանի կողմից բավարարվել է մասնակի, դատարանի 24.12.2021թ. որոշմամբ կիրառվել է հայցի ապահովում, այն է՝ Պատասխանողներին արգելել համայնքի ղեկավար ընտրելու հարցի քննարկման նպատակով ավագանու նիստերի կազմակերպմանն ու անցկացմանն ուղղված որևէ գործողության կատարումը՝ մինչև թիվ ՎԴ/13178/05/21 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարան ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունելության հարցի լուծումը։
Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն թիվ ՎԴ/13178/05/21 վարչական գործով կայացված վճիռը վերջնական է, վերանայման ենթակա չէ և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, այնուամենայնիվ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից վերոհիշյալ վճիռը բողոքարկվել է վերաքննության կարգով և 23.12.2021թ. դատարան ներկայացված հայցի համար որպես հիմք հայցվորը նշել է վերոհիշյալ վճիռը բողոքարկված լինելու հանգամանքը, ինչպես նաև այդ հիմքով՝ քանի որ բողոքարկել է վճիռը, միջնորդել է կիրառել հայցի ապահովում։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի հետ կապված վարույթի հարցի լուծման վերջնաժամկետ է համարվում 07.01.2022թ.-ը:
Վերոհիշյալ դատական գործընթացների արդյունքում 24.12.2021թ. հրավիրված ավագանու նիստը չի կայացել:

Փաստական հանգամանք 5.
ՀՀ սահմանադրության 48-րդ հոդվածը սահմանում է ընտրական իրավունքը, որի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն՝ 3. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու և ընտրվելու, … իրավունք ունեն ընտրության … օրը տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: … 4. Ընտրելու և ընտրվելու, … իրավունք չունեն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դիտավորությամբ կատարված ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք: Ընտրվելու իրավունք չունեն նաև այլ հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք:
«ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2-րդ հոդվածը սահմանում է համայնքի ղեկավարի ընտրության անցկացումը, որի համաձայն. «1. Համայնքի ղեկավարի ընտրությունն անցկացվում է նորընտիր ավագանու առաջին նիստի ընթացքում: Առաջին նիստն անընդհատ է, բացառությամբ ընդմիջման ու հանգստի համար նախատեսված ժամանակի, մինչև համայնքի ղեկավարի ընտրությունը... »:
Մամիկոն Ասլանյանի նկատմամբ առկա չէ դատարանի որևէ գործով օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, որով վերջինս դիտավորությամբ կատարված ծանր հանցանքների համար դատապարտվել է և կրում է պատիժը, ինչպես նաև չի հանդիսանում այլ հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձ:

Ռեակցիա 5.
Սույն դեպքում Մամիկոն Ասլանյանը ենթադրյալ հանրորեն վտանգավոր արարքներ գործելու մի շարք հանգամանքների վերաբերյալ հարուցված քրեական գործով գտնվելով նախնական կալանքի տակ, ըստ էության, զրկված է ընտրելու իրավունքից, ինչպես նաև սահմանափակված է նրա ընտրվելու իրավունքը: Նրան հնարավորություն չի տրվում մասնակցելու ավագանու նիստերին և իրացնելու իր ընտրական իրավունքը: Քրեական և վարչադատավարական շղարշային գործընթացները խոչընդոտներ են ստեղծում ավագանու նիստի կայացման և Մամիկոն Ասլանյանի ընտրական իրավունքի իրացման ապահովման համար:

Հաշվի առնելով վերագրյալը և դատապարտելով Հայաստանի Հանրապետությունում վերջերս տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետընտրական գործընթացների վրա իշխող քաղաքական ուժի և իրավապահ մարմինների ոչ օրինական ազդեցություններն ու միջամտությունները` Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան պահանջում է.

1. Իշխող քաղաքական ուժից` հանձինս գործադիր իշխանության՝ դադարեցնել Վանաձորում և այլ համայնքներում ՏԻՄ-երի ձևավորման վրա ոչ օրինական, այդ թվում շղարշային բնույթ կրող ազդեցություններն ու միջամտությունները:
2. ՀՀ գլխավոր դատախազությանը` իրականացնել Վանաձորում և այլ համայնքներում ՏԻՄ-երի ձևավորման վրա գործադիր իշխանության, այդ թվում իրավապահ մարմինների կողմից ոչ օրինական, այդ թվում շղարշային բնույթ կրող ազդեցությունների ու միջամտությունների պատշաճ քննություն:
3. Միջազգային կազմակերպություններին` իրենց ուշադրության կենտրոնում պահել Վանաձորում և այլ համայնքներում ՏԻՄ-երի ձևավորման վրա գործադիր իշխանության, այդ թվում իրավապահ մարմինների կողմից ոչ օրինական, այդ թվում  շղարշային բնույթ կրող ազդեցությունների և միջամտությունների հարցը:

Ծանոթություն 1.
1. Ներկայացված փաստերի վրա հիմնված սույն հայտարարությունը վերաբերում է բացառապես ընտրական գործընթացներին և ընտրական իրավունքների իրացման ապահովման սահմանադրական պահանջների պահպանմանը,
2. ստեղծված իրավիճակում խիստ կարևոր է պահպանել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված անմեղության կանխավարկածը և քրեական գործերի վրա ցանկացած միջամտության բացառման սկզբունքը, ուստի անձի մեղավոր կամ անմեղ լինելը պետք է ապացուցվի ՀՀ օրենսդրության պահանջների խստագույն պահպանմամբ, դատարանի կողմից կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով։

Ծանոթություն 2. Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան մասնագիտական քաղաքացիական հասարակության կառույց է, որը հիմնադրվել է 2014 թ. նոյեմբերի 28-ին Երևանում: Կոալիցիային ներկայումս անդամակցում են 71 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, իսկ քարտուղարության գործառույթները իրականացնում է Իրավաբանների հայկական ասոցիացիան»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբափ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}