Ղազախստանի կառավարությունը հանձնարարել է վերականգնել բանկերի աշխատանքը
Ղազախստանի կառավարությունը հանձնարարել է վերականգնել բանկերի ու ֆինանսական այլ կազմակերպությունների աշխատանքը։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Հիշեցնենք, որ երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված բանկերի, ֆոնդային բորսայի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել էր։
Աշխատող միակ ազգային բանկի դիմաց մեծ հերթեր էր գոյացել, մարդիկ գումար էին կանխիկացնում, քանի որ ինտերնետի բացակայության պատճառով խանութներում անկանխիկ վճարում չէր իրականացվում։
Հիշեցնենք, որ հունվարի 2-ին Ղազախստանի տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներ սկսեցին հեղուկ գազի կրկնակի թանկացման դեմ, ապա բողոքի ցույցերը տարածվեցին երկրի ողջ տարածքում։ Ոստիկանների ու ցուցարարների բախումների հետևանքով կան զոհեր։
Այս պահին Ղազախստանի ողջ տարածքում հայտարարված է երկշաբթյա արտակարգ դրություն, պարետային ժամ է գործում։ Երկրի նախագահ Տոկաևն անվտանգության խորհրդի նիստի ժամանակ բողոքի ակցիաների մասնակիցներին որակել է որպես ահաբեկիչներ։
Նա դիմել է ՀԱՊԿ-ին աջակցության համար, արդեն կա որոշում Ղազախստան հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկելու մասին։
Հարակից հրապարակումներ`
- Ալմ Աթիում սկսել են ինտենսիվ կրակոցներ ոստիկանների ու զինված անձանց միջև. Բանկերը չեն աշխատում
- Հայաստանից թող գնան «Էրատոն», Փաշինյան Նիկոլն ու Սիմոնյան Ալենը. Արձագանքներ Փաշինյանի՝ Ղազախստան ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր ուղարկելու որոշմանը
- Ղազախստանի նախագահը օգնության խնդրանքով դիմել է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին
- Ղազախստանը ՀԱՊԿ-ից օգնություն չի խնդրել. Աղբյուր
- Ղազախստանի նախագահը 24 ժամվա ընթացքում ժողովրդին երկրորդ ուղերձն է հղել
- Ցուցարարները գրավել են Ղազախստանի նախագահի՝ Ալմաթիում գտնվող նստավայրը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան