Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը չի զբաղվի Վահան Քերոբյանի հիմնադրած ընկերության առերևույթ խախտմամբ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը չի զբաղվի Փաշինյանի օրոք էկոնոմիկայի նախարար դարձած Վահան Քերոբյանի հիմնադրած Menu.am ընկերության թույլ տված խախտումով։ Այս մասին Panorama.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են հանձնաժողովից։
Որպես հիմնավորում հանձնաժողովից նշել են, որ ուսումնասիրել են գրությամբ բարձրացված խնդիրը, սակայն վկայակոչված չեն քաղաքացու տվյալները, որը թույլ կտար ստուգել օրենքի առերևույթ խախտման հավաստիությունը։
Նկատենք, որ խմբագրությանը դիմած քաղաքացին չի ցանկացել տվյալները տրամադրել պետական մարմնին։
Հանձնաժողովից նշել են, որ գրությամբ բարձրացված խնդիրը չի կարող դառնալ վարույթի հարուցման առիթ, քանի որ նկարագրված է պատվերի մեկ դեպք, իսկ հանձնաժողովը ընկերության կայքը շահագործող սուբյեկտի վերաբերյալ բողոքներ չի ստացել։
Հանձնաժողովի նման պատասխանը կարելի է որակել խնդրին պատշաճ արձագանքելուց խուսափել, քանի որ նման ցանկության դեպքում հանձնաժողովը կարող էր զանգահարել ընկերություն ու պատվերի առաքման տևողության վերաբերյալ հարցում անել, ապա համեմատել առաքման գովազդվող տևողության հետ։ Անհամապատասխանության դեպքում հանձնաժողովն իրավասու էր դիմել ընկերությանը սպառողին մոլորեցնող գովազդը փոխելու կամ էլ այն ընդհանրապես հանելու համար։
Ինչ վերաբերում է բողոքների բացակայությանը, ապա Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կարող էր կոչ անել նման խնդրի բախված քաղաքացիներին դիմել իրավասու մարմնին, ինչը չի արել։ Միգուցե խնդրին հանդիպած քաղաքացիներն այս հանձնաժողովի գոյության մասին չգիտեն էլ կամ էլ տեղյակ չեն՝ ո՞ւմ պետք է դիմեն։
Կարող ենք ենթադրել, հանձնաժողովի նման պատասխանի պատճառն այն է, որ Menu.am-ի հիմնադիրը գործադիր մարմնի ներկայացուցիչ է։
Հիշեցնենք, որ տոներին ընդառաջ Panorama.am-ը քաղաքացու բողոքի հիման վրա հրապարակել էր «Menu.am. պատվիրեք ու սոված քնեք» նյութը, երբ ընկերությունը խոստանում է առաքում մինչև մեկ ժամվա ընթացքում, սակայն սնունդը սպառողի նշած հասցե է հասնում մոտ 3.5 ժամ հետո։
«Սննդի առաքման ծառայություն մատուցող Menu.am ընկերությունը մոլորեցնում է սպառողին»,-նման գնահատական էր տվել «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ ավելացնելով, որ այս պարագայում պետք է և կարող է քայլեր ձեռնարկել մրցակցային մարմինը։
Հարակից հրապարակումներ`
- «Menu.am-ը մոլորեցնում է սպառողին. Մրցակցային մարմինը պետք է արձագանքի»
- Menu.am. պատվիրեք ու սոված քնեք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան