Փաշինյանի նախկին թիմակից. Հերթական անգամ ՀՀ պետական շահը ստորադասվեց ու վտանգվեց
Նիկոլ Փաշինյնաի նախկին թիմակից, ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը գրում է.
«Հերթական անգամ ՀՀ պետական շահը ստորադասվեց ու վտանգվեց։
Հասկանալի է, որ ՀՀ-ն չի նախաձեռնել, առավել ևս, որոշում կայացրել Ղազախստան ՀԱՊԿ զորքն ուղարկելու վերաբերյալ, սակայն ավտորիտար երկրների խմբակին պետք էր, որ հենց փողոցով, հեղափոխությամբ իշխանության եկած ղեկավարը հայտարարի այս միջամտության մասին։
Հայտարարի հենց նա, ում ծայրագույն ծանր, պատմականորեն ամենասարսափելի օրերին ՀԱՊԿ-ը մենակ էր թողել, պատերազմն ու ՍՈՒՎԵՐԵՆ տարածքի լկտի խախտումն էլ որակել «զուտ սահմանային վեճ»։
Անշուշտ հնարավոր էր այս հայտարարությունն անել ՀԱՊԿ խորհրդի անունից, ՈՉ ՀՀ վարչապետի, անշուշտ հնարավոր էր ՀՀ վարչապետի կայքում և ֆեյսբուքյան պաշտոնական էջում այդ մասին ՉԳՐԵԼ, հնարավոր էր և պետք էր։
Սա ԸՆԴԱՄԵՆԸ տիտղոսային պաշտոն է։ ՀԱՊԿ խորհուրդը ՀԱՊԿ գերագույն մարմինն է, որը բաղկացած է անդամ պետությունների ղեկավարներից, իսկ նախագահ է համարվում զուտ տվյալ պահին կազմակերպությունում նախագահությունը ստանձնած պետության ղեկավարը։
Սույն տխրահռչակ որոշմամբ ու նաև այդ մասին ի լուր աշխարհի ՀՀ վարչապետի անունից հայտարարելով` Հայաստանը կորցրեց արտաքին հարաբերություններում մեր հիմնական, թերևս միակ խաղաքարտը` ժողովրդավարական պետություն լինելու, ժողովրդավարական արժեքների պաշտպանությամբ հանդես եկողի դիրքավորումը։
Դե յուրե մեր ՀԱՊԿ անդամակցությունը միջազգային դերակատարների կողմից ընկալվում էր, հասկանում էին, որ այլ տարբերակ չունենք, բայց հիմա մենք մեզ նաև դե ֆակտո լիովին ինտեգրեցինք այդ ավտորիտար, բացառապես մեկ անձի շահը սպասարկող ընտանիք»։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը պահպանելու են Ղազախստանի պետական և ռազմական կարևոր օբյեկտները
- Լուսանկարներ, որոնցով օգտատերերն արձագանքում են Ղազախստանի դեպքերին հետևած Փաշինյանի որոշմանը
- Հայաստանից թող գնան «Էրատոն», Փաշինյան Նիկոլն ու Սիմոնյան Ալենը. Արձագանքներ Փաշինյանի՝ Ղազախստան ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր ուղարկելու որոշմանը
- Փաշինյանը՝ «որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ»
- Ղազախստանի նախագահը օգնության խնդրանքով դիմել է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան