Բիշքեկում բողոքի ակցիաներ են
Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում բողոքի ցույցեր են ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան զորք ուղարկելու որոշման դեմ։ Փողոց դուրս եկած մարդիկ կարծում են, որ Ղազախստանում տեղի ունեցող զարգացումները ներքաղաքական հարցեր են, որում Ղրղզստանը չպետք է խառնվի։ Նրանք նաև պահանջում են, որ Ղրղզստանը դուրս գա ՀԱՊԿ կազմից։ Այս մասին գրում է azattyk.org-ը։
«Մեր ամենագլխավոր պահանջն է զորք չուղարկել Ղազախստան։ Նախ, Ղազախստանի վրա ագրեսորներ չեն հարձակվել, ապա ղազախները մեր հարազատ եղբայրներն են, մեր զինվորները չպետք է գնան այնտեղ ու զենք կիրառեն նրանց դեմ։ Երրորդ, ղազախները պետք է ինքնուրույն լուծեն իրենց ներքաղաքական հարցերը»,-նշել են ակցիայի մասնակիցները։
Երկրի կառավարութունը դիմել է բնակիչներին՝ կոչ անելով ըմբռնումով ու պատասխանատվությամբ վերաբերվել Ղազախստան կոնիտինգենտ ուղարկելու որոշմանը։ Կառավարությունը նշել է, որպես հարևան ու ռազմավարական դաշնակից՝ Ղրղզստանն իրավունք չունի անտեսել օգնության կոչը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը մոտ 70 զինծառայող է ուղարկել Ղազախստան
- ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը պահպանելու են Ղազախստանի պետական և ռազմական կարևոր օբյեկտները
- Հայաստանից թող գնան «Էրատոն», Փաշինյան Նիկոլն ու Սիմոնյան Ալենը. Արձագանքներ Փաշինյանի՝ Ղազախստան ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր ուղարկելու որոշմանը
- Փաշինյանը՝ «որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ»
- Ղազախստանի նախագահը օգնության խնդրանքով դիմել է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան