Ղազախստանում գտնվող վրացիներն օգնություն են խնդրում
Ղազախստանում գտնվող վրացիները օգնություն են խնդրում։ «Ալիք»-ի փոխանցմամբ, այս մասին խոսում է Բաչանա Մելաշվիլին համացանցում իր տարածած տեսանյութում։
Նա նշում է, որ իր հետ միասին ևս 3 վրացի կա, չունեն սնունդ և չեն կարող տնից դուրս գալ։
«Մենք գտնվում ենք Ղազախստանում՝ Ալմաթում։ Հունվարի 9-ին պետք է դուրս գայինք երկրից, բայց չվերթները հետաձգվեցին։ Փաստացի 4 հոգով արգելափակված ենք այստեղ, չգիտենք ինչ կարող ենք անել, եթե ունեք որևէ ծանոթ Ալմաթում, խնդրում ենք տեղեկացրեք մեզ։ Սննդի առումով շատ վատ վիճակում ենք գտնվում, խանութներից ոչինչ գնել չենք կարող, տնից դուրս գալ չենք կարողանում, համացանցի հետ էլ խնդիրներ ունենք, եթե կարող եք որևէ կերպ օգնել, հուսով ենք ինչ-որ ձևով կկարողանաք կապնվել մեզ հետ», — ասում է Մելաշվիլին։
Հիշեցնենք, որ Ղազախստանում այժմ արտակարգ դրություն է հայտարարված։
Հարակից հրապարակումներ`
- Ակտուա-Երևան չվերթը չեղյալ է համարվել
- Ղազախստանում ՀՀ դեսպանատունը դիմել է հայաստանցիներին
- Ղազախստանի կառավարությունը հանձնարարել է վերականգնել բանկերի աշխատանքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան