Ալմ Աթիում զենքի վեց խանութ են թալանել
Ղազախստանի ձեռնարկատերերը գնահատել են անկարգությունների հետևանքով կրած վնասները։ Այն հասնում է 92 մլն դոլարի։ Գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Ղազախստանի ձեռնարկատերերի ազգային պալատի տվյալները։
Նշվում է, որ միայն Ալմ Աթի քաղաքում ակցիաների մասնակիցները զենքի վեց խանութներ են թալանել։ Ընդհանուր առմամբ, երկրում տուժել է 300 առևտրի սուբյեկտ ու տրանսպորտ։
Հիշեցնենք, որ հունվարի 2-ին Ղազախստանի տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներ սկսեցին հեղուկ գազի կրկնակի թանկացման դեմ, ապա բողոքի ցույցերը տարածվեցին երկրի ողջ տարածքում։ Ոստիկանների ու ցուցարարների բախումների հետևանքով կան զոհեր։
Այս պահին Ղազախստանի ողջ տարածքում հայտարարված է երկշաբաթյա արտակարգ դրություն, պարետային ժամ է գործում։ Երկրի նախագահ Տոկաևն անվտանգության խորհրդի նիստի ժամանակ բողոքի ակցիաների մասնակիցներին որակել է որպես ահաբեկիչներ։
Նա դիմել է ՀԱՊԿ-ին աջակցության համար, արդեն կա որոշում Ղազախստան հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկելու մասին։
Հարակից հրապարակումներ`
- «Զորք ուղարկելով Ղազախստան՝ Փաշինյանն ընդունում է,որ 2008-ի մարտի 1-ին իշխանությունները ճիշտ էին, իսկ ինքը՝ հանցագործ»
- «Վերջերս ղազախները Բայրակթարներ էին գնել ու հավանաբար կերել են քարոզչական կուտը»
- Հայաստանը մոտ 70 զինծառայող է ուղարկել Ղազախստան
- Վարուժան Գեղամյան. Ղազախստանն այսուհետ դադարելու է համարվել կայուն գոտի՝ դրանից բխող բոլոր հետևաքներով
- Անդրանիկ Թևանյան. Նիկոլը Սև լիճ զորք չի ուղարկում, որ խնայված հայ զինվորով Ղազախստանի ներքին կարգը պաշտպանի
- Ստեփան Դանիելյան. Ղազախստանում լուծվում է թյուրքական աշխարհի ճակատագիրը
- ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը պահպանելու են Ղազախստանի պետական և ռազմական կարևոր օբյեկտները
- Ղազախստանում գլխատված տղամարդու մարմին են հայտնաբերել
- Ալմ Աթիում սկսել են ինտենսիվ կրակոցներ ոստիկանների ու զինված անձանց միջև. Բանկերը չեն աշխատում
- Ցուցարարները գրավել են Ղազախստանի նախագահի՝ Ալմաթիում գտնվող նստավայրը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան