Ղազախստանում գլխատված տղամարդու մարմին են հայտնաբերել
Ղազախստանի Ալմ Աթի քաղաքում ոստիկանների ու զինված ցուցարարների բախումների հետևանքով զոհվել է իրավապահ մարմինների 12 աշխատակից։ Այս մասին գրում է «Սպուտնիկ Ղազախստան» գործակալությունը։ 353 ծառայող էլ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։
Քաղաքի պարետատան տվյալներով՝ հայտնաբերվել է գլխատված տղամարդու դի։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ղազախստանում տուժածների թիվը գերազանցում է հազարը։
Հիշեցնենք, որ հունվարի 2-ին Ղազախստանի տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներ սկսեցին հեղուկ գազի կրկնակի թանկացման դեմ, ապա բողոքի ցույցերը տարածվեցին երկրի ողջ տարածքում։ Ոստիկանների ու ցուցարարների բախումների հետևանքով կան զոհեր։
Այս պահին Ղազախստանի ողջ տարածքում հայտարարված է երկշաբթյա արտակարգ դրություն, պարետային ժամ է գործում։ Երկրի նախագահ Տոկաևն անվտանգության խորհրդի նիստի ժամանակ բողոքի ակցիաների մասնակիցներին որակել է որպես ահաբեկիչներ։
Նա դիմել է ՀԱՊԿ-ին աջակցության համար, արդեն կա որոշում Ղազախստան հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկելու մասին։
Ղազախստանի նախագահն արդեն գազի նոր՝ ավելի ցածր գներ է ներկայացրել։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ԱԳՆ. Ղազախստան ահաբեկչական խմբավորումների ներթափանցման մասին լուրերը տագնապալի են
- Ղազախստանում տուժածների թիվը գերազանցում է հազարը
- Ղազախստանի կառավարությունը հանձնարարել է վերականգնել բանկերի աշխատանքը
- Հայաստանից թող գնան «Էրատոն», Փաշինյան Նիկոլն ու Սիմոնյան Ալենը. Արձագանքներ Փաշինյանի՝ Ղազախստան ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր ուղարկելու որոշմանը
- Փաշինյանը՝ «որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ»
- Ղազախստանի նախագահը օգնության խնդրանքով դիմել է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան