Ղազախստանում զոհվել է 18 ուժային
Ղազախստանում բողոքի ցույցերի, անկարգությունների ընթացքում ձերբակալվել է 2298 մարդ։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Նույն աղբյուրի փոխանցմամբ, անկարգությունների ժամանակ զոհվել են 18 ուժայիններ։ Վնասվածքներ են ստացել 748-ը։
Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը զգուշացրել է, որ իշխանությունները ձեռնարկելու են ամենախիստ միջոցները ցուցարարների նկատմամբ, քանի որ ուժայինների շրջանում կան զոհեր ու տուժածներ։
Հիշեցնենք, որ հունվարի 2-ին Ղազախստանի տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներ սկսեցին հեղուկ գազի կրկնակի թանկացման դեմ, ապա բողոքի ցույցերը տարածվեցին երկրի ողջ տարածքում։ Ոստիկանների ու ցուցարարների բախումների հետևանքով կան զոհեր։
Այս պահին Ղազախստանի ողջ տարածքում հայտարարված է երկշաբթյա արտակարգ դրություն, պարետային ժամ է գործում։ Երկրի նախագահ Տոկաևն անվտանգության խորհրդի նիստի ժամանակ բողոքի ակցիաների մասնակիցներին որակել է որպես ահաբեկիչներ։
Նա դիմել է ՀԱՊԿ-ին աջակցության համար, Ղազախստան արդեն հավաքական խաղաղապահ ուժեր են ուղարկվել։
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Քոչարյան. Ինչո՞ւ Ռուսաստանը որոշեց ուժայիններ մտցնել Ղազախստան ՀԱՊԿ-ի անվան տակ
- Զրուցել են Զասն ու Փաշինյանը
- Փաշինյանի նախկին թիմակից. Հերթական անգամ ՀՀ պետական շահը ստորադասվեց ու վտանգվեց
- ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը պահպանելու են Ղազախստանի պետական և ռազմական կարևոր օբյեկտները
- Հայաստանից թող գնան «Էրատոն», Փաշինյան Նիկոլն ու Սիմոնյան Ալենը. Արձագանքներ Փաշինյանի՝ Ղազախստան ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր ուղարկելու որոշմանը
- Փաշինյանը՝ «որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ»