«Նիկոլ, վերջը կկողմնորոշվե՞ս, խանութներ ու մեքենաներ այրող ցուցարարների՞ կողմից ես, թե՞ «երկրում իրավիճակի կայունացման»»
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Ղազախստան ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր ուղարկելու որոշմանը.
«Մարտի 1-ի թիվ 1 կազմակերպիչ, փողոցից իշխանության եկած «ժողովրդավարության բաստիոն» Նիկոլ Փաշինյանը, ով մարտի 1-ը կարում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վրա, նախագահ Քոչարյանին մեղադրում ինչ որ մառազմատիկ սահմանադրական կարգ տապալելու մեջ, հիմա բախտի բերումով դարձել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ եւ ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկում Ղազախստան «երկրում իրավիճակի կայունացման եւ կարգավորման նպատակով»։
Ամբողջ կյանքում մարտի 1-ից քաղաքական կապիտալ քերած, նախագահ Քոչարյանին «ժողովրդի դեմ բանակ ու տանկեր հանելու» մեջ մեղադրող Նիկոլը հիմա մի ամբողջ ՀԱՊԿ զորախումբ(այդ թվում հայ զինծառայողներ) է ուղարկում Ղազախստան։
Նիկոլ, վերջը կկողմնորոշվե՞ս, խանութներ ու մեքենաներ այրող ցուցարարների՞ կողմից ես, թե՞ «երկրում իրավիճակի կայունացման», որը ցավոք, միշտ չէ, որ առանց զոհերի է ուղեկցվում, կլինի Ֆրանսիայի «դեղին ժիլետները», Հայաստանի մարտի 1-ը, թե Ղազախստանի «գազի հեղափոխությունը»: Հուսամ մի օր մեջդ ուժ կգտնես խոստովանելու, որ մարտի 1-ով Քոչարյանը ճիշտ էր, դու՝ սխալ»։
Հարակից հրապարակումներ`
- Ղազախստանի կառավարությունը հանձնարարել է վերականգնել բանկերի աշխատանքը
- Ալմ Աթիում սկսել են ինտենսիվ կրակոցներ ոստիկանների ու զինված անձանց միջև. Բանկերը չեն աշխատում
- Հայաստանից թող գնան «Էրատոն», Փաշինյան Նիկոլն ու Սիմոնյան Ալենը. Արձագանքներ Փաշինյանի՝ Ղազախստան ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր ուղարկելու որոշմանը
- Փաշինյանը՝ «որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ»
- Ղազախստանի նախագահը օգնության խնդրանքով դիմել է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին
- Ղազախստանի նախագահն արտակարգ դրություն է մտցրել Ալմաթիում և Մանգիստաուսկայի շրջանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան