Ստեփան Դանիելյան. Ղազախստանում լուծվում է թյուրքական աշխարհի ճակատագիրը
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Հայաստանն իր անվտանգությունը չի ապահովում ու այդ անվտանգությունը (լավ, կամ վատ) ապահովում է Ռուսաստանի ու Իրանի միջոցով։ Անգամ Իրանը չտատանվեց զորք մոտեցնել Թուրքիայի ու Ադրբեջանի սահման ու դրանով ապահովեց Սյունիքի հանդեպ Հայաստանի սուվերենությունը։
Հայաստանի թշնամիներն են Ադրբեջանն ու Թուրքիան, ով հակառակը կպնդի, ուղարկեք հոգեբուժարան բուժվելու։
Ձևավորվում է կոալիցիա՝ թյուրքական ու հակաթյուրքական։ Ով սա չի տեսնում, ուղղակի մտածողության խնդիր ունի։ Ղազախստանում լուծվում է թյուրքական աշխարհի ճակատագիրը։
Հիմա մենք պետք է որոշենք, թե որ կոալիցիայում ենք գտնվում, մեր զորքի մասնակցությունը սիմվոլիկ է, ընդամենը կոալիցիաները ընտրության խնդիրն է դրանով լուծվում։
Սա է խնդիրը։ Հայաստանի «դեմոկրատներն», ըստ էության, Հայաստանը տանում են դեպի թյուրքական կոալիցիա։ Սա է խնդիրը։ Այլ հարց հիմա չկա։
Եթե կա հակառակ տրամաբանված կարծիք, առանց կաղապարների, ռեալպոլիտիկի դաշտում, խնդրեմ, հակառակը հիմնավորեք։
Հ.Գ. Ովքեր տարիներ ի վեր, հանուն «վեհ» գաղափարների Արցախը հանձնելու ջատագովներն են եղել, Ղազախական «ժողովրդավարության» մասին են սկսել մտածել ու ադրբեջանցիներն են նաև սոցցանցերում իրենց ճղում ղազախական «ժողովրդավարության» համար»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի նախկին թիմակից. Հերթական անգամ ՀՀ պետական շահը ստորադասվեց ու վտանգվեց
- ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը պահպանելու են Ղազախստանի պետական և ռազմական կարևոր օբյեկտները
- Ղազախստանում գլխատված տղամարդու մարմին են հայտնաբերել
- Լուսանկարներ, որոնցով օգտատերերն արձագանքում են Ղազախստանի դեպքերին հետևած Փաշինյանի որոշմանը
- «Նիկոլ, վերջը կկողմնորոշվե՞ս, խանութներ ու մեքենաներ այրող ցուցարարների՞ կողմից ես, թե՞ «երկրում իրավիճակի կայունացման»»
- Ալմ Աթիում սկսել են ինտենսիվ կրակոցներ ոստիկանների ու զինված անձանց միջև. Բանկերը չեն աշխատում
- Հայաստանից թող գնան «Էրատոն», Փաշինյան Նիկոլն ու Սիմոնյան Ալենը. Արձագանքներ Փաշինյանի՝ Ղազախստան ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր ուղարկելու որոշմանը
- Փաշինյանը՝ «որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ»
- Ղազախստանի նախագահը օգնության խնդրանքով դիմել է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան