«Վերջերս ղազախները Բայրակթարներ էին գնել ու հավանաբար կերել են քարոզչական կուտը»
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է.
«Միջպետական միությունները ձևավորվում են տարբեր հիմքերով․
Մեկի պարագայում պետություններին միացնում է առավել արդյունավետ, մրցունակ ու կենսունակ ապրելու կոլեկտիվ հնարավրորությունը։
Մեկ այլ դեպքում անվտանգության դեֆիցիտը ու հարևանների հետ կապված անվտանգության հարցերը լուծելու անկարողությունը, չցանկությունը, երբ դու քո ինքնիշխանությունը հանձնում ես քեզանից առավել ուժեղին՝ ստանալով դրա դիմաց անվտանգության որոշակի երաշխիքներ(ՀՀ, Բելոռուս, միգուցե նաև Ղազախստան)։
Ի դեպ, վերջերս ղազախները Բայրակթարներ էին գնել ու հավանաբար կերել են քարոզչական այն կուտը, որ կոչվում էր «ռուսները շատ են թուլացել, կարող ենք լավ էլ գլխներից թռնել»։
Ամեն դեպքում սա պետության քաղաքականության ու արդյունավետ կամ անարդյունավետ կառավարման տրամաբանական հետևանք է, իսկ մնացյալը լիրիկա է»։
Հարակից հրապարակումներ`
- Բիշքեկում բողոքի ակցիաներ են
- Հայաստանը մոտ 70 զինծառայող է ուղարկել Ղազախստան
- ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը պահպանելու են Ղազախստանի պետական և ռազմական կարևոր օբյեկտները
- Հայաստանից թող գնան «Էրատոն», Փաշինյան Նիկոլն ու Սիմոնյան Ալենը. Արձագանքներ Փաշինյանի՝ Ղազախստան ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր ուղարկելու որոշմանը
- Փաշինյանը՝ «որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան