Ալմա-Աթայում սպանվել է «ղազախական հիփ-հոփի հայրը»
Ղազախ ռեժիսոր և երաժիշտ Սաքեն Բիտաևը սպանվել է Ալմա-Աթայում կողոպտիչների կողմից։ Ղազախ հայտնի կինոռեժիսոր և երաժիշտ Սաքեն Բիտաևը սպանվել է Ալմա-Աթայում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ կողոպտիչների կողմից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մահացած երաժշտի ընկերը՝ Դանիյար Ադիլբեկովը։
«Երեկ Ալմաթիում կողոպտիչները կրակել են ընկերոջս՝ Սաքեն Բիտաևին։ Գնդակը դիպել է թոքին Սաքենն ակնթարթորեն մահացել է՝ չսպասելով շտապօգնության։
Իր հետ եղած ընկերոջ խոսքով՝ նրանցից ցանկացել են առևանգել այն մեքենան, որում նստած զրուցել են։ Ամբոխը ետևից գնացել և սկսել է բացել դռները։ Տղաները գազազերծել են, իսկ կողոպտիչները սկսել են կրակել հեռացող մեքենային։ Մի գնդակ խոցել է Սաքենի թոքը։ Նա արդեն մեզ հետ չէ»,- գրել է Ադիլբեկովը։
Հարակից հրապարակումներ`
- Ղազախստանում ձերբակալվել է քրեական հեղինակություն «Վայրի Արմանը»
- Ղազախստանում ձերբակալվել է 3706 մարդ
- Կադիրովը դիմել է Ղազախստանի ցուցարարներին
- Ղազախստան ՀԱՊԿ զորքերի մուտքը «հիշողություններ է արթնացնում»․ Բորել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան