Պետությունը և հասարակությունը հենց այդպես է քայքայվում․ Էդգար Ղազարյան
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրում է․
«Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը, որը դարձել է շուրջ 5․000 երիտասարդի մահվան պատճառ պատերազմի և ավելի քան 9․000 մարդու մահվան պատճառ՝ COVID-19-ի վատ կառավարման հետևանքով՝ զրկել է սգակիր հայ ժողովրդին անգամ քրիստոնեաբար մեռելոց նշելու խորհրդից։ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու բազում հորդորները, պաշտոնական ուղերձներն ու առաջարկությունները մնացին անարձագանք՝ պետական տոնացույցում Քաղաքացու օր ցնդաբանությունը մտցրած արարածների համար։
Պետությունը և հասարակությունը հենց այդպես է քայքայվում, երբ անխնա կերպով կործանվում ու ավիրվում են բոլոր այն արժեքները, ավանդույթները, սրբությունները, որոնք դարեր շարունակ եղել են հասարակության գոյության հիմքը, նրա կենսակերպը։
Նման մարդիկ արժանի են անգերեզման ու անհիշատակ մնալու ճակատագրին, որ նրանց հիշեն միայն անեծքով և հայհոյանքով։
Թող Սուրբ Ծննդյան բարի Ավետիսը հասնի մեր ննջեցյալների հոգիներին՝ մեր աղոթքներով, միևնույն է նրանց գերեզմաններին այցելելու առիթներ մենք, անպայման, կգտնենք, իսկ մի լուսավոր օր կվերականգնենք նաև դա՝ ազգային-եկեղեցական ծեսով և կարգով»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան