Ղազախստանում գիշերը զենքի ներկրման մի քանի դեպք է կանխնվել
Երեկ երեկոյանկանխվել են Ղազախստանի Նուր-Սուլթան զենքի ներկրման մի քանի դեպքեր,, ձերբակալվել են երիտասարդներով մի քանի միկրոավտոբուսնե։ Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին՝ հղում անելով Khabar 24 հեռուստաալիքին։
«Անցած գիշեր մեզ հաջողվեց կանխել դեպի մայրաքաղաք զենքի, այդ թվում՝ հրազենի ապօրինի ներկրման մի քանի դեպք։ Մեզ հաջողվեց կանգնեցնել մի քանի միկրոավտոբուսներ, որոնք լցված էին մարդկանցով, հիմնականում՝ երիտասարդներ հանրապետության հարավային շրջաններից»,- նշված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել։ Մասնավորապես, երկրի արևմուտքում գտնվող Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դեմ են հեղուկ գազի գների կրկնակի բարձրացմանը, այնուհետև բողոքի ակցիաները տարածվել են այլ քաղաքներում։ Ալմա Աթայում հունվարի 4-ին և 5-ին բախումներ են տեղի ունեցել անվտանգության աշխատակիցների հետ, ոստիկանությունը կիրառել է գազ և խլացուցիչ նռնակներ։ Ողջ Ղազախստանում ինտերնետն անջատվել է, մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվել է։ Մինչև հունվարի 19-ը Ղազախստանում արտակարգ դրություն էր մտցվել։
Հարակից հրապարակումներ`
- Ղազախստանում գտնվող վրացիներն օգնություն են խնդրում
- Ղազախստանում զոհվել է 18 ուժային
- Կարեն Քոչարյան. Ինչո՞ւ Ռուսաստանը որոշեց ուժայիններ մտցնել Ղազախստան ՀԱՊԿ-ի անվան տակ
- Ղազախստանում ՀՀ դեսպանատունը դիմել է հայաստանցիներին
- «Զորք ուղարկելով Ղազախստան՝ Փաշինյանն ընդունում է,որ 2008-ի մարտի 1-ին իշխանությունները ճիշտ էին, իսկ ինքը՝ հանցագործ»
- Հայաստանը մոտ 70 զինծառայող է ուղարկել Ղազախստան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան