Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը Ղազախստանի թիկունքին են․ Գրուշկո
Մոսկվան վստահ է, որ Ղազախստանը գլուխ կհանի ստեղծված իրավիճակից, Ռուսաստանը և ՀԱՊԿ անդամները աջակցություն են ցուցաբերում, ինչը պետք է անեն դաշնակիցները, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։
Ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Ղազախստանի ճգնաժամի լուծմանը՝ հավելելով, որ ՀԱՊԿ օգնությունը Ղազախստանին «հիշեցնում է իրավիճակների հմասին,որոնցից պետք է խուսափել»։
«Մենք վստահ ենք, որ մեր ղազախ դաշնակիցներն ու ընկերները կհաղթահարեն ծագած խնդիրները: Այդպես էլ կլինի: Ռուսաստանը և ՀԱՊԿ երկրները Ղազախստանի թիկունքին են, ինչը պետք է անեն դաշնակիցները», - ասել է դիվանագետը՝ մեկնաբանելով Բորելի խոսքը՝ ՀԱՊԿ-ից Ղազախստանին ռազմական օգնության մասին հայտարարությունը։