Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ նշանակվել Առնակ Ավետիսյանը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել Կոմիտեի նորանշանակ նախագահ Առնակ Ավետիսյանին, հայտնում են նախարարությունից։
Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել Կոմիտեի նախկին նախագահ Գարիկ Սարգսյանին՝ բարդ ժամանակահատվածում իրականացրած ծավալուն աշխատանքի համար։
Այնուհետև Սանոսյանը շնորհավորել է Առնակ Ավետիսյանին՝ կարևոր և պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակցությամբ։
Համատեղ աշխատանքի համար ներկաներին շնորհակալություն է հայտնել Կոմիտեի արդեն նախկին նախագահ Գարիկ Սարգսյանը։ Սարգսյանը նշել է, որ աշխատանքի յուրաքանչյուր օրը եղել է կարևոր ու պատասխանատու։ Գրանցվել են ձեռքբերումներ, եղել են խնդիրներ, որոնք ստացել են համապատասխան լուծումներ։ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ պարոն Ավետիսյանն իր կառավարչական հմտություններով կկարողանա լուծել առկա խնդիրները։
Առնակ Ավետիսյանը ևս շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ մեծ պատասխանատվությամբ է ստանձնում նոր պաշտոնը։ Ավետիսյանը շեշտել է, որ Պետական գույքի կառավարման կոմիտեն՝ որպես պետական ինստիտուտ, ունի բավարար պոտենցիալ և ավանդույթներ իրենց առջև դրված առաջադրանքներն ի կատար ածելու և միասին հաջողելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին