Սևան Նիշանյանն այսօր ազատ կարձակվի
Հունաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է․
«Այսօր Սիրոսի վարչական դատարանը որոշում է հրապարակել, համաձայն որի Սևան Նիշանյանը ազատ կարձակվի այսօր։ Ըստ որոշման նա պարտավոր է կամավոր հեռանալ Հունաստանից 15 օրվա ընթացքում։ Քանի որ Սևան Նիշանյանը հանդիսանում է ՀՀ քաղաքացի ցանկության դեպքում նա կարող է մեկնել Հայաստան»։
Հիշեցնենք, որ Սևան Նիշանյանը Թուրքիայում գտնվող «Նիշանյան տներ» անվամբ հայտնի հյուրանոցային համալիրի՝ բնապահպանական գոտում կառուցելու, ինչպես նաև հին շինությունների ապօրինի վերակառուցման մեղադրանքով դատապարտվել էր ավելի քան 11 տարվա ազատազրկման և 2014թ հոկտեմբեր ամսից գտնվում է բանտում: Սակայն շատ մտավորականների համոզմամբ նրանք բանտարկելու հիմնական պատճառը իր հեղինակած «Սխալ հանրապետություն» գիրքն է, որում Նիշանյանը համարձակվում է քննադատել Թուրքիայի պաշտոնական պատմությունը:
Հարակից հրապարակումներ`
- Հունաստանը պոլսահայ գրող Սևան Նիշանյանին ճանաչել է «անցանկալի անձ»
- Պոլսահայ գրող Սևան Նիշանյանը ՀՀ անձնագիր է ստացել
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում