Փարաքարի համայնքապետարանում ռումբ տեղադրված լինելու մասին հայտարարություն է եղել․ Գոռ Սարիբեկյան
Փարաքար համայնքի ավագանին այսօր կրկին նիստ է հրավիրել, օրակարգում այս անգամ էլ համայնքապետի ընտրության հարցն է:
Նիստին ներկա տարիքով ավագ ավագանու անդամը հայտարարեց, որ օրակարգի առաջին հարցի վերաբերյալ բաց քվեարկության մասին։ Սակայն ավագանու անդամների միջև լարվածությունը սրացավ և նիստն ընդգատվեց։
«Նիստի դահլիճում ժամը 10․00-ին եղել է ավագանու 11 անդամ, նիստը համարվել է իրավազոր։ Տարիքով ավագը նիստը բացել են ։ Հիմա ավագանու մյուս անդամները ներկայացել են ժամը՝ 10։15 և ասում են, որ Ապրելու երկիր կուսակցության անդամը վարի նիստը, քանի որ ինքն է տարիքով մեծ։ Ես էլ ասում եմ, որ նիստն իրավազոր ճանաչվելուց հետո, այն բացվել է Սարդարյան Նեկտարի կողմից»,- ասաց «Դավիթ Մինասյան» դաշինքի անդամ Գոռ Սարիբեկյանը։
Մարզպետարանի ներկայացուցիչն էլ ասաց, որ նիստը վարում է ժամը 10․00-ին ներկա ավագանու տարիքով անդամը։
«Ապրելու երկիր» կուսակցության կողմից ընտրված Վալոդյա Գրիգորյանն էլ հակադարձում է, որ նիստը սկսելու համար պետք է կարգը պահել։
«Մենք գրանցվել ենք 10․12 րոպե։ Մուտքի մոտ խոչընդոտներ կային, դրա համար ուշ է գրանցվել։ Դուռը փակ է եղել, ավագանու անդամը ներս չի կարողացել մտնել»,- ասաց Գրիգորյանը։
Լրագրողների հետ զրույցում «Դավիթ Մինասյան» դաշինքի Գոռ Սարիբեկյանը հայտարարեց, թե սաբոտաժ են անում՝ նիստը չկայանալու համար։
«Նիստը բոյկոտելու խնդիր է դրված։ Ժամեր առաջ հայտարարություն տարածվեց,թե շենքում ռումբ է տեղադրված։ Սա պրովոկացիա է։ Տեղեկություն չունեմ,թե ում կողմից է։ Մենք կինոլոգներին տեսանք և ասեցին, որ ռումբ տեղադրելու մասին հայտարարություն կա։ Այս ամենը համադրելով, հասկանում ենք , որ նիստը բոյկոտելու խնդիր է դրված։ Բայց մենք հայտարարում ենք, որ նիստն իրավազոր է և վարում է տվյալ պահին դահլիճում եղած տարիքով ավագը»,- հայտարարեց նա։
Հիշեցնենք, որ համայնքապետարանի բակում ոստիկաններ և քաղաքացիներ են հավաքված:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան