Փարաքարում քաշքշուկ և ծեծկռտուք է սկսվել քաղաքացիների ու ոստիկանների միջև
Փարաքարի ավագանիում իրավիճակը չի հանդարտվում. քիչ առաջ քաշքշուկ և ծեծկռտուք է սկսվել քաղաքացիների ու ոստիկանների միջև:
Հիշեցնենք, որ Փարաքար համայնքի ավագանին այսօր կրկին նիստ է հրավիրել, օրակարգում այս անգամ էլ համայնքապետի ընտրության հարցն է։ Մինչ այս պահը նիստին ընթացք չտրվելու պատճառը՝ նիստը վարողին ընտրելու մեջ էր։ Ավագանու անդամները այդպես էլ ընդհանուր հայտարարի չեկան, թե ով պետք է վարի նիստը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքում Փարաքար համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ, և նրանց թեկնածուն՝ Վոլոդյա Գրիգորյանը, 10 ձայնով ընտրվել է համայնքի ղեկավար: Թեև 10 ձայնը 50 տոկոսից քիչ է, սակայն «Ապրելու երկիր» կուսակցությունը պնդում է, որ եթե առաջադրված է մեկ թեկնածու, ապա նա կարող է ընտրվել 40+ տոկոս ձայներով:
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Փարաքարի համայնքապետարանում ռումբ տեղադրված լինելու մասին հայտարարություն է եղել․ Գոռ Սարիբեկյան
- Փարաքարի համայնքապետարանի մոտ լարված իրավիճակ է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան