Ղազախստան ՀԱՊԿ զորքերի մուտքը «հիշողություններ է արթնացնում»․ Բորել
Եվրամիությունը կոչ է արել Ռուսաստանին հարգել Ղազախստանի ինքնիշխանությունն ու անկախությունը՝ զանգվածային բողոքները ճնշելու համար հանրապետություն ռուսական օդադեսանտային զորքեր ուղարկելու ֆոնին։ Այս մասին տեեկացնում է Deutsche Welle-ն։
«Բռնությունը պետք է դադարեցվի: Մենք զսպվածության և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման կոչ ենք անում բոլոր կողմերին։ ԵՄ-ն պատրաստ է և ցանկանում է աջակցել երկխոսությանը երկրում»,- ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը։ Բորելը նշել է նաև, որ Ղազախստան ՀԱՊԿ զորքերի մուտքը «հիշողություններ է արթնացնում, որոնցից պետք է խուսափել»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան