ՀԱՊԿ երկրների նախագահները հստակ պնդում էին, որ կան ահաբեկչական գործողություններ․ Արմեն Գրիգորյան
Հեղափոխության ամբողջ գործընթացում մենք հայտարարել էինք, որ մեր արտաքին քաղաքական օրակարգում որևէ փոփոխություն տեղի չի ունենալու,-Առաջին ալիքի եթերում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ հեղափոխությամբ անցած Հայաստանը նման քայլի գնաց, չէ՞ որ այդ մարդիկ էլ հեղափոխություն են ուզում անել, ինչպես հայտարարվում է որոշ դեպքերում։
«Հեղափոխության ընթացքում էլ ասել ենք, որ վեկտորի փոփոխություն տեղի չի ունենալու»,- ասաց նա և անդրադարձավ Ղազախստանի դեպքերին։
«Ինչպես Ղազախստանի, այնպես էլ բոլոր ՀԱՊԿ երկրների նախագահները տեղեկություն են տրամադրել մեզ, որտեղ հստակ պնդում էին, որ կան ահաբեկչական գործողություններ, և Հայաստանը, ելնելով այդ ինֆորմացիայից, կայացրել է որոշում»,- ասաց նա և ընդգծեց, որ որոշումները կայացվել են շատ արագ, կար պատասխանատվության հարց։
Նա նշել է, որ ՀՀ վարչապետը, երբ տեղեկություններ է ստացել Ղազախստանում տեղի ունեցող գործընթացների մասին, երբ ստացել է նախագահ Տոկաևի դիմումը, որպեսզի ՀԱՊԿ-ն օգնություն տրամադրի, խորհրդակցություններ է սկսել ՀԱՊԿ բոլոր երկրների ղեկավարների հետ, բոլորն իրենց գնահատականներն են տվել իրավիճակին, և երբ Հայաստանն իր որոշումը ևս կայացրել է նաև որպես նախագահող, այդ պահին այնտեղ, կարելի է ասել, այլևս հեղափոխական գործընթացներ չէին, ահաբեկչական գործողություններ կային:
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան