Ամուլսարում կա շատ մեծ քանակի ուրան․ SOS նախաձեռնության անդամ
SOS նախաձեռնության անդամ, ակտիվիստ Հայկ Բարսեղյանն անդրադառնալով Ամուլսարի հանքավայրի ծրագրի շահագործմանը, մի շարք փակագծեր է բացել։
«Ամուլսարի ծրագրի 2000 էջանոց ՇՄԱԳ փորձաքննության մեջ ամեն ինչի մասին կա գրված, բացի ուրանի խնդրից։ Գիտնականները տեղյակ են, որ Գրոմով անունով գիտնականը ուսումնասիրություններից հետո պարզել է, որ Ամուլսարում կա շատ մեծ քանակի ուրան։ Ուրան բառի կողքը նաև պետք է ավելացնել թորիում բառը»,- ասաց նա։
Նա նաև նշեց, որ գիտնականի հետազոտություններն անտեսված են եղել։ Իսկ այժմ , քանի որ Ամուլսար սարը «մասնովոր» է, այդ իսկ պատճառով ինչ-որ հետազոտություն կատարել այնտեղ , առանց տիրոջ թույլտվության, անհնար է։
«Կասկածներ կան, որ Ամուլսարի շերտերից մեկը ուրանի ու թորիումի շերտ է։ Մենք այս հետազոտությունն անելու իրավունք չունենք, քանի որ դա կդիտվի հակաօրինական»,- հավելեց նա։
Մանրամասները տեսանյութում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- «Լիդիան Արմենիա»-ն Ամուլսարի հանքավայրի շահագործման համար Արփա գետից ջրառի թույլտվություն է ցանկանում ստանալ
- Ամուլսարի հանքի վաճառքի մասին խոսակցությունները հենց այնպես չեն լինում, կան ռեալ հետաքրքրվողներ. Նազելի Վարդանյան
- Դավաճանական պարտություն և եղերական պատերազմ մարսողը Ամուլսար էլ կմարսի․ Հայկ Մարտիրոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան