Սևանա լճից դուրս է բերվել 57 ապօրինի ձկնորսական ցանց
Սևանա լճի վրա հատուկ հերթապահությունը շարունակվում է։ Ինչպես հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, լճից դուրս է բերվել 57 ապօրինի ձկնորսական ցանց, առգրավվել է 36 հատ «Սիգ» տեսակի ձուկ։
«Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված խիստ վերահսկողության միջոցառումների շրջանակում այսօր Սևանա լճից դուրս է բերել 57 ապօրինի ձկնորսական ցանց և առգրավվել է 36 հատ «Սիգ» տեսակի ձուկ։
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2022 թվականի հունվարի 15-ը Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում իրականացվում է Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված խիստ վերահսկողության համատեղ միջոցառումների ծրագիրը»,- նշված է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում