Կադիրովը դիմել է Ղազախստանի ցուցարարներին
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հերթական տեսաուղերձն է ձայնագրել, որում կոչ է անում Ղազախստանի ժողովրդին դադարեցնել ցույցերը։ Նրա ելույթի ձայնագրությունը հրապարակել է «Говорит Москва» ռադիոկայանը։
«Սիրելի ղազախ եղբայրներ, քույրեր, կանգ առեք:Այս ամենը լավ բանի չի հանգեցնի: Այսօր գազի գինն է թանկացել, իսկ վաղը՝ ամեն ինչն է թանկանալու, մյուս օրն էլ՝ ձեր ավերակների մեջ եք ապրելու։ Էլ ավելի վատ պայմաններում»,- զգուշացրել է Չեչնիայի ղեկավարը։
Նրա խոսքով՝ բոլոր երկրներում, այդ թվում՝ արևմտյան, կան շրջաններ, որոնք ավելի վատ են ապրում։
Հարակից հրապարակումներ`
- Ղազախստանում ձերբակալվել է քրեական հեղինակություն «Վայրի Արմանը»
- Ղազախստանում ձերբակալվել է 3706 մարդ
- Ղազախստան ՀԱՊԿ զորքերի մուտքը «հիշողություններ է արթնացնում»․ Բորել
- Հայ խաղաղապահները մեկնել են Ղազախստան